Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց…

Կարդալ ավելին

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

«Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում.ամեն ինչ անելու ենք հրամանը կատարելու համար»-, այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը նշել է նաև, որ ադրբեջանական վերջին ահաբեկչական հարձակման դեպքում ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:

Կարդալ ավելին

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ կիսով չափ աշխատեցնել»,- Հայաստանում հավատարմագրված դեպանների՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել…

Կարդալ ավելին

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին թշնամու կրակից զոհված 3 զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին թշնամու կրակից զոհված 3 զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի պատճառը, իբր, բողոքն էր «Իրանում քաղաքացիների իրավունքների ոտնահարման եւ կանանց նկատմամբ բռնաճնշումների դեմ»։  Ըստ Turan-ի՝ մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։  Դեսպանատան շենքի դիմաց ոստիկանները չեն միջամտել, եւ հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։

Կարդալ ավելին

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել. Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացրել ԶՈՒ բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

Տեղադրվել է ՀՀ վաստակավոր երգիչ Հայկոյի արձանը: Հիշեցնենք՝ Հայկոն թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում: Այսօր Հայկոյի մահվան տարելիցն է:

Կարդալ ավելին

ԱՌԱՋԻԿԱ ՍՊԱՍՎՈՂ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ֆոտոշարք)

ԱՌԱՋԻԿԱ ՍՊԱՍՎՈՂ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ֆոտոշարք)

Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 28-ին՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։ Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։  Նշվել է, որ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել…

Կարդալ ավելին

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում…

Կարդալ ավելին

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում են հավաքվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների մուտքը Եռաբլուր թույլ չտան։ Նշենք, որ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ ծնողները նույն նպատակով կրկին Եռաբլուրում էին: Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել պանթեոնում: Լուսաբացին՝ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանները քաշքշելով եւ բիրտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, այդ թվում՝ կանանց:

Կարդալ ավելին
1 461 462 463 464 465 572