Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է․ ՆԳՆ ջրային պարեկներն ու փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով
Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են…
Կարդալ ավելինԱրմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց. խնդիրը լուծվեց. փաստաբան
Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց. Խնդիրը լուծվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ փաստաբանն այսօր ահազանգել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին թույլ չեն տվել մեկնել օդանավակայանից։ Փաստաբանը հայտնել էր, որ այսօր նա պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։
Կարդալ ավելինՀարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի շուրջ չէ․ հարցը վերաբերում է ավելի խորքային բանի՝ ի՞նչ է պետությունը, ո՞ւմ է ծառայում. Անանյան
ՀԷՑ-ի հարցով Ազգային ժողովում այսօրվա լսումներին ընդառաջ անհրաժեշտ է դիտարկել ոչ թե կոնկրետ օրակարգային հարցը, այլ այն խորքային քաղաքական-մշակութային ենթահողը, որում ձևավորվում և արտահայտվում է նման քննարկումների որակը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում վերջին տարիներին ակնհայտ է պոպուլիզմի և տգիտության համակարգված ինստիտուցիոնալացումը։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ իշխանական վերնախավը սեփական տգիտությունն ու պաթոլոգիական անտեղյակությունն այլևս չի թաքցնում, այլ, ընդհակառակը, ներկայացնում է…
Կարդալ ավելինՔննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր․ ՆԳՆ ոստիկանության պետն ընդունել է ԻԻՀ փոխդեսպանին(Տեսանյութ, նկարներ)
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը: Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք…
Կարդալ ավելինԲաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում
Ադրբեջանը չեղարկել է իր երկրի տարածքում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելության պատճառով կատարված դիտավորյալ և անօրինական սպանություններն ու բռնության ակտերը, և այն փաստը, որ նման դեպքերը վերջին ժամանակներում ստացել են համակարգային բնույթ, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից Ադրբեջանում անցկացվելիք մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները,…
Կարդալ ավելինՄարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում(Տեսանյութ)
Հունիսի 28-ին` ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 413 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Հունիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 96, չամրակապված վարելու՝ 1126, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 481, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80 և 1754 այլ իրավախախտում։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՀայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում. Սամվել Կարապետյանը՝ ՔԿՀ–ից
Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությունն է արել պաշտպանության խորհրդի միջոցով. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում: Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 1-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,…
Կարդալ ավելին








