Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել եղբայրական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի կանաչ հյուրասենյակում ողջունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ գոհ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ձեր առաջին այցը որոշեցիք հենց Ռուսաստան կատարել։ Իրականում դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս բուն իմաստով»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ դա անընդհատ քննարկվում է, սակայն, հաշվի…
Կարդալ ավելինԲՏԱ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «ՀՀ Տիեզերական ռազմավարության» 5-ամյա ծրագիրը
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։ Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին…
Կարդալ ավելինԳործուն քայլեր են իրականացնում թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ․ Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպել է հարակից միջոցառում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով, մասնավորապես, դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման համար։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ռազմավարությունն ընդգրկում է իրավապահ մարմինների պատշաճ տեխնիկական վերազինումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկումները, ինչպես նաև…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման մասին տեղեկատվությունը
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։ Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:
Կարդալ ավելինԱպօրինի հրազեն, ատրճանակ և հոգեմետ դեղահաբեր․ Գեղարքունիքի ջրային պարեկների բացահայտումը(Տեսանյութ)
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին, ժամը 19-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ: 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 «Լորազեպամ» ու 2 «Սկոպրիլ» տեսակի դեղահաբ, 2 ներակիչ՝ մուգ դարչնագույն և սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի…
Կարդալ ավելինՊայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց․ ՆԳՆ-ի և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության Հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ նշել է, որ Հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։ Հուշագրի ստորագրումից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչները աշխատանքային…
Կարդալ ավելինԲելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը
Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել…
Կարդալ ավելինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը(Տեսանյութ)
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է: Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործելուն և գողության…
Կարդալ ավելինՔննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների…
Կարդալ ավելինԵրևանում գրանցվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.5970E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Կարդալ ավելին