Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Գերմանական միջազգային զարգացման ընկերություն (GIZ) «Պրոգրես» (PROGRESS) ծրագրի ներկայացուցիչներ Լևոն Մովսիսյանին և Հովիկ Սայադյանին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) ներկայացուցիչներ Նունե Հարությունյանին, Գրիգոր Ջանոյանին և Դշխուհի Սահակյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագրի շրջանակներում Տեսչական մարմնի հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հյուրերը ներկայացրել են «Պրոգրես» տարածաշրջանային ռազմավարական նախաձեռնության նպատակը, այն է՝ աջակցել Արևելյան գործընկերության երկրներին (Հայաստան, Վրաստան,…
Կարդալ ավելինՄեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է
Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին: Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝…
Կարդալ ավելինԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՕգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից (Տեսանյութ)
Կենդանիների արտահանման դեպքում անհրաժեշտ են պահպանել սահմանված պահանջները.ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել՝ Հարգելի տնտեսավարողներ Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Այսպես՝ Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային Միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության Մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ
Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։ ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ…
Կարդալ ավելին1-05 սպասարկման հեռախոսահամարը գործում է. Համայնքապետարան
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարն արդեն գործում է։
Կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի…
Կարդալ ավելինՄարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, որն առանցքային նշանակություն ունի սպորտում գրանցվող հաջողությունների և դրանց շարունակականության համար, և այս ուղղությամբ աշխատանքի կարևոր մաս է մարզադպրոցների, մարզիչների…
Կարդալ ավելինՓոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը: Ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։ Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս…
Կարդալ ավելին









