պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ.տվյալներ է հրապարակել կոմիտեն

պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ.տվյալներ է հրապարակել կոմիտեն

  2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։ Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։ Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Կարդալ ավելին

Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես, լռության կանոնները չպահպանելու համար: Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ:    

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՀԱՆՈՑԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՀԱՆՈՑԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ»  ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես,  պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից, – սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ…

Կարդալ ավելին

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

ՙԵրբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար՚: Սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի անկեղծ խոստովանությունն է։ Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության և հավատքի սեփական ուժերի հանդեպ: ՙԲայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես…

Կարդալ ավելին

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։ «Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական…

Կարդալ ավելին

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ(Տեսանյութ)

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ: Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա…

Կարդալ ավելին

Իրազեկում

Իրազեկում

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։

Կարդալ ավելին

12-ամյա տղան ավտոմեքենա է գողացել և վաճառել այն 30 դոլարով

12-ամյա տղան ավտոմեքենա է գողացել և վաճառել այն 30 դոլարով

ԱՄՆ-ում Օքլենդ շրջանի շերիֆի գրասենյակի օգնականները ձերբակալել են 12-ամյա տղայի՝ Միչիգան ​​նահանգի Պոնտիակ քաղաքում գտնվող ձեռնակրությունից մեքենաներ գողանալու և այնուհետև մեքենաները անձնական շահի համար վաճառելու համար, հաղորդում է Jalopnik-ը։ Տղան (որի անունը չի նշվում, քանի որ անչափահաս է) բռնվել է ընկերության կայանատեղիում, երբ նստելիս է եղել մի քանի մեքենաներ (նույնպես անանուն)։ Ոստիկանությունը հայտնում է, որ այդ պահին փոքրիկը ունեցել է համարանիշը։ Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ տղան վերջին մեկ ամսվա ընթացքում գողացել է երեք…

Կարդալ ավելին

Չխեղաթյուրել տարբեր մեկնաբանություններով. ՍԱՏՄ

Չխեղաթյուրել տարբեր մեկնաբանություններով. ՍԱՏՄ

Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։ Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։ Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։ Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով։

Կարդալ ավելին
1 117 118 119 120 121 827