Նոյեմբերի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ: Ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են : Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, իսկ վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը -2 -7, ցերեկը +12 +17 Կոտայքի լեռներ՝ գիշերը 0 -4, ցերեկը +12 +16 Կոտայքի նախալեռներ՝ գիշերը +1 +3, ցերեկը +14 +17 Սևանա լճի ավազան՝ գիշերը 0 -5, ցերեկը +13 +17 Լոռի՝…
Կարդալ ավելինԳերմանիան Հայաստանին մինչև 2027–ը 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի ռազմավարական համագործակցության ոլորտներում
Գերմանիան Հայաստանին մինչև 2027թվականը 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի ռազմավարական համագործակցության ոլորտներում: 2025թ. hոկտեմբերի 31-ին Գերմանիան և Հայաստանը հաջողությամբ ավարտեցին երկրորդ միջկառավարական բանակցությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։ Գերմանական պատվիրակության ղեկավար և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պետքարտուղար Նիլս Անենը նշել է. «Հայաստանի հետ համագործակցության մեջ մեր գերակա քաղաքական խնդիրը հետայսու ևս լինելու է այն աջակցությունը, որ ցուցաբերում ենք ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին և սոցիալական առումով ներառական, բնապահպանական առումով հավասարակշռված տնտեսական…
Կարդալ ավելինՆարեկ Դուրյանը ներկայացնում է նոր կատակերգությունը՝ «Կարուսել»
Բոհեմ թատրոնում՝ Պրեմիերա Նարեկ Դուրյանը ներկայացնում է նոր կատակերգությունը՝ «Կարուսել»։ Հետաքրքիր պատմություն՝ լի անսպասելի շրջադարձերով։ Պիեսի տեղայնացում, բեմադրություն և երաժշտական ձևավորում — Նարեկ Դուրյանի Դերերում՝ Նարեկ Դուրյան Լիա Զախարյան Բեմադրիչի օգնականներ՝ Սիրանուշ Երիկյան Դոնա Թովմասյան Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան Լուսանկար և գրաֆիկական ձևավորում՝ Արվին Քոչարյան: https://www.facebook.com/
Կարդալ ավելին9 ամիսների կտրվածքով ՃՏՊ-ներից զոհերի թիվը նվազել է. ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդուհանդերձ, արձանագրել է առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։ Նրա խոսքով՝ թեև սա ցույց է ալիս Ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց ՃՏՊ-ների աճը շարունակում է մտահոգիչ մնալ․ «Այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն՝ շարունակել իրազեկման միջոցառումները թե վարորդների, թե երթևեկության մյուս մասնակիցների շրջանում,…
Կարդալ ավելին«Յուրաքանչյուրն իր ներդրումը պեք է ունենա պետության կառուցման գործում» Հազարապետ Նազարյան
«Եղեգաձոր» ՋՕԸ ընթացիկ տարում, որը նաև շատ սակավաջուր էր, ոռոգելի հողերի բարդ ռելիեֆային պայմաններում կարողացավ իրականացնել ջրամատակարարման աշխատանքները և մշակաբուսերին տրվեց բավարար քանակությամբ ոռոգման ջուր: Ընկերությունը իր կազմավորման ժամանակ համայնքներից ստացել է ֆիզիկապես մաշված, քայքայված ներտնտեսային ցանցեր, որոնց շահագործումը հողերի սեփականաշնորհումից հետո, նոր տնտեսավարման պայմաններում գրեթե դարձել է անհնար, սակայն այդ պայմաններում էլ Հ.Նազարյանի երկարամայա աշխատանքային փորձը հնարավորություն է տալիս ջրամատակարարման աշխատանքները կազմակերպել ժամանակին և անթերի: Այս և ավելի մանրամասը ձեռքբերումների և առաջիակա անելիքների շուրջ…
Կարդալ ավելինՏրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 5,4%-ով․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է նաև հանրությանն առավել անհանգստացնող տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին և այդ ուղղությամբ իրականացված ու ձեռնարկվող միջոցառումներին։ «Վիճակագրական պատկերից հասկանում ենք, որ նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով, որ, ըստ օպերատիվ ամփոփագրերի, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 1․443 նման դեպք, ինչը 5,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նմանատիպ դեպքերի կանխարգելման և…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս ԿԲ
Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի…
Կարդալ ավելինՎիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում․ ՆԳ
Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում․ ՆԳ նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Արփինե…
Կարդալ ավելինԿԳՄՍՆ հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարով և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ հեղինակավոր Khaleej Times-ում
Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող անգլալեզու «Khaleej Times» թերթին՝ ներկայացնելով բանկի ռազմավարական առաջնահերթություններն ու միջազգային ծրագրերը։ Նա նշել է, որ Ամիօ բանկը՝ անցնելով կորպորատիվ բանկինգից դեպի մանրածախ և ՓՄՁ վարկավորում, դարձել է թվային լուծումների և հաճախորդակենտրոն մոտեցման առաջատարներից մեկը։ Այսօր բանկը սպասարկում է ավելի քան 160,000 հաճախորդի և համարվում է երկրորդ խոշոր հիփոթեքային վարկատուն Հայաստանում։ Խոսելով միջազգային ծրագրերի մասին՝ Գևորգ Թառումյանը ընդգծել է համագործակցությունների կառուցումը եվրոպական,…
Կարդալ ավելին









