Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հայպետիդրոմետ»-ի  փոխանցմամբ Երեւանում  նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։…

Կարդալ ավելին

Գիտնականները պարզել են, թե ինչպես են սալմոնելայի բակտերիաները խաբում աղիքներին՝ շրջանցելու օրգանիզմի պաշտպանությունը

Կալիֆորնիայի Դևիսի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սալմոնելա բակտերիաները, որոնք սննդային թունավորման հիմնական պատճառն են, կարող են ներխուժել աղիքներ նույնիսկ պաշտպանիչ բակտերիաների առկայության դեպքում: Հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, բացատրում է, թե ինչպես է հարուցիչը խաբում աղիքային միջավայրը՝ շրջանցելու մարմնի բնական պաշտպանությունը: Մարսողական համակարգը տրիլիոնավոր բակտերիաների տունն է, որոնցից շատերն արտադրում են կարճ շղթայի ճարպաթթուներ (SCFAs), որոնք օգնում են պայքարել վնասակար պաթոգենների դեմ: Բայց սալմոնելային հաջողվում…

Կարդալ ավելին

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված

Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը շաբաթ օրը օդ է բարձրացել՝ ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխելով Գազայի բնակչությանը, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Իտալիայի կենտրոնական Պիզա քաղաքից օդ բարձրացած C-130J ինքնաթիռում օգնությունը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie d’Italia բարեգործական խումբը, ասվում է հաղորդագրության մեջ։ «Իտալիան անում է և կշարունակի անել հնարավորը Գազայում խաղաղ բնակիչների տառապանքը մեղմելու համար», – ասել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն՝ հավելելով, որ Իտալիան «չի մոռանում նրանց, ովքեր տառապում…

Կարդալ ավելին

Ահազանգ. Եղեգնաձորի համայնքապետարանն անտեսում է համաքաղաքացու խնդիրը

Ահազանգ. Եղեգնաձորի համայնքապետարանն անտեսում է համաքաղաքացու խնդիրը

Անցել է շուրջ երեք  տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին  տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ  կառավարության կողմից կազմակերպվել էր  Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10): Բայց ժողովրդից հատվածական  դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից…

Կարդալ ավելին

911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով

Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։ Շարունակելու…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 16-ին Հայաստանի առանձին հատվածներում ցերեկը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 17-21 մ/վրկ։  «Հայպետիդրոմետ»-ից տեղեկացնում են , որ  Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+10, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+10, Լոռի՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +13+16,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է

Դոլարի փոխարժեքն աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 388.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.42 դրամ (աճել է 3.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  491.99 դրամ (աճել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 390.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-409 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Լուծվող սուրճն արագացնում է ծերացումը՝ կրճատելով տելոմերները. PubMed

Լուծվող սուրճն արագացնում է ծերացումը՝ կրճատելով տելոմերները. PubMed

Սիան Ցզյաոտոն համալսարանի բժշկական գիտական ​​կենտրոնի գիտնականները պարզել են, որ լուծվող սուրճ խմելու սովորությունը կարող է ազդել տելոմերների երկարության վրա՝ ԴՆԹ-ի կարևոր ծայրերը, որոնք ծառայում են որպես ծերացման բիոմարկեր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed պորտալում։ Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 468 հազար մարդու սննդային սովորությունների և տելոմերների երկարության մասին տեղեկատվությունը։ Ավելի ճշգրիտ վերլուծության համար օգտագործվել են ինչպես դիտողական մեթոդներ, այնպես էլ Մենդելյան պատահականացում, ինչը թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կապերը: Հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր…

Կարդալ ավելին

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովը քվերակությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին: Քվերկության արդյունքում պատգամավորներից հետևյալ 61-ը քվեարկեց կողմ, 1-ը՝ դեմ:

Կարդալ ավելին

Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին

Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունների կատարումը, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական ​​հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 645