Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության»…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 5-ին հանրապետության որոշ մարզերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձևեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Գյումրիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +27+31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.05 դրամ (աճել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.93 դրամ (աճել է 1.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-416 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Ռեկորդային շոգը բարձրացրել է սուրճի համաշխարհային գները. Nikkei Asia

Ռեկորդային շոգը բարձրացրել է սուրճի համաշխարհային գները. Nikkei Asia

Հարավարևելյան Ասիայի վրա հարվածած ջերմային ալիքը հանգեցրել է սուրճի համաշխարհային գների կտրուկ աճի՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։ Ըստ դրա՝ ռոբուստա սորտի ֆյուչերսների գնանշումները Լոնդոնում հունիսի վերջին մարտի վերջի համեմատ աճել են 18,1 տոկոսով։ Հունիսի 6-ի դրությամբ գինը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 4394 դոլար մեկ տոննայի դիմաց: Երեք ամսվա ընթացքում արաբիկա սորտի ֆյուչերսները թանկացել են 20,6 տոկոսով: Իրավիճակը բացատրվում է սուրճ աճող շրջաններում ռեկորդային շոգով՝ Վիետնամում, Թաիլանդում և Ֆիլիպիններում ջերմաչափը…

Կարդալ ավելին

Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում

Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթին: Այս փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի: Ըստ այդմ, սահմանվում է դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում  պետք է տարանջատել գունային դարակաշարերով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է…

Կարդալ ավելին

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի 3 շարժասանդուղքները մինչև տարեվերջ կփոխարինվեն

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի 3 շարժասանդուղքները մինչև տարեվերջ կփոխարինվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տեց  Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»  ֆինանսական պայմանագիրը (5 մլն եվրո) ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Ծրագրի «Դրենաժային թունելի երկարացում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքների ավարտն ակնկալվում էր 2024թ․…

Կարդալ ավելին

Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան

Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել: Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2-րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են: Ազգային ժողովի հերթական նստաշրջանը ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից: Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին առկա են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբերի հերթական նիստերի մեկնարկը: Առաջարկվում է հուլիսի 11-ին գումարվողՀայաստանի…

Կարդալ ավելին

Տոնական համերգ, գիշերային վազք, փակ փողոցներ. Երևանում նշում են Սահմանադրության օրը

Տոնական համերգ, գիշերային վազք, փակ փողոցներ. Երևանում նշում են Սահմանադրության օրը

Հուլիսի 4-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի «Tricolor Yerevan Night Run» գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` սկսած ժամը 21:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը: Արդեն ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները և փակ կմնան մինչև վազքի ավարտը: Պետական և ազգային արժեքների հանրահռչակման «Մենք» հիմնադրամը տեղեկացնում է՝ գիշերային վազքը կազմակերպվում է 2,5 և 5 կիլոմետր սահմանչափով։…

Կարդալ ավելին

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հուլիսի 4-ին ծնվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը։ Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու…

Կարդալ ավելին

Հայաստանի 4 մարզում շուտով քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն էլեկտրոնային համակարգի միջոցով

Հայաստանի 4 մարզում շուտով քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն էլեկտրոնային համակարգի միջոցով

Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։ Oգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Գործընթացը…

Կարդալ ավելին
1 139 140 141 142 143 572