Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԲաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին. ՀՀ ԱԳՆ
34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավորները սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Այդ մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն․ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, ընդգծում ենք նման քաղաքականության կանխարգելման և իրավունքների պահպանման անհրաժեշտությունը»։
Կարդալ ավելինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։ Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա…
Կարդալ ավելինՄիջամտությունը քրգործին սահմանափակվել է խորհրդատվությամբ․ՆԳ փոխնախարարը` հոր նկատմամբ հարուցված գործի մասին
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հերքում է իր միջամտությունը հոր՝ Աշոտ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ի մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե արդադատության փոնախարարի պաշտոնում իր նշանակումից հետո հորն առնչվող քրեական գործում փոփոխություններ են տեղի ունեցել, Արփինե Սարգսյանը նշել է, որ իր միջամտությունը գործին սահմնանափակվել է միայն մասնագիտական խորհրդատվությամբ։ «Իսկ ընտանիքի անդամներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն օրենքով չի արգելվում»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ քրեական գործով մեղադրանքը փոփոխվել է գլխավոր…
Կարդալ ավելինՍյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին , որոնք վերաբերվում էին ոլորտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: «Զրույց /progressarmenia.com» -ի այն հարցին թե ա՞րդյոք գերատեսչությունն այսօր հագեցած է մասնագիտական որակյալ կադրերով ՝ կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը նկատեց,- « Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողի դեպքում, բնականաբար մեր ռեսուրսները բավարար չեն, դժվար է խնդիրը լուծել: Բոլորս գիտենք թե ինչով է պայմանավորված այն՝ մեր մասնագետ-կադրերի զգալի մասը ավագ սերունդն է ՝ երիտասարդներից քչերն…
Կարդալ ավելինՀայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
RadarArmenia-ի հարցին ի պատասխան, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը, ԱԳՆ-ից արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: «Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարդալ ավելինՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները․ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին…
Կարդալ ավելինՍտամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։ «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,- գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։ Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը եւ…
Կարդալ ավելին