Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Այս մասին տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է…

Կարդալ ավելին

Սպասվում է գազի գնի աննախադեպ աճ. Գառնիկ Դանիելյան

Սպասվում է գազի գնի աննախադեպ աճ. Գառնիկ Դանիելյան

Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա նաեւ նշել է. «Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

Նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ գրասենյակից  հայտնում են, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության մի շարք հարցերի

ՄԻՊ-ը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության մի շարք հարցերի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել  է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ ՄԻՊ-ից NEWS.,am-ին հայտնում են, որ պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել…

Կարդալ ավելին

Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոնի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին. X-ի իր միկրոբլոգում գրել է  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Կոնֆերանսին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Կարդալ ավելին

Նաթանյահու. Իսրայելն անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի ամբողջ աշխարհին

Նաթանյահու. Իսրայելն անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի  ամբողջ աշխարհին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Իսրայելը «անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի  ամբողջ աշխարհին», հաղորդում է Times of Israel-ը։ Նա նաև արաբական պետությունների ղեկավարներին կոչ է արել հանդես գալ ՀԱՄԱՍ շարժման դեմ: Ըստ Իսրայելի վարչապետի, այդ խմբավորումը «Գազային բերեց միայն աղետ, միայն արյունահեղություն և աղքատություն»: Ավելին, ըստ Նաթանյահուի, դա «ահաբեկչության և չարիքի իրանական առանցքի անբաժանելի մասն է, և այդ առանցքը «վտանգում է ընդհանուրնառմամբ ամբողջ աշխարհը և ամբողջ արաբական աշխարհը»: Նաթանյահուն…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել «համապատասխան քայլեր» ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի հարցազրույցի առիթով

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել «համապատասխան քայլեր» ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի հարցազրույցի առիթով

Մենք խստորեն դատապարտում ենք նոյեմբերի 10-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սուբհանիի՝ հայկական ՍիվիլՆեթ հարթակին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած սադրիչ բնույթի անհիմն հայտարարությունները։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ըստ Հաջիզադեի, «այդ մտքերը խաթարում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, և միևնույն ժամանակ հակասում են նրան, ինչ ասել է Իրանի նախագահը նոյեմբերի 9-ին Տաշքենդում երկու երկրների…

Կարդալ ավելին

Լավրով. ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից

Լավրով. ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից

Եվրամիությունը որոշել է Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և չի փորձում թաքցնել դա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա, ԵՄ ծրագրերը չեն իրականանա։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը նրա հարցազրույցից մի հատված  է հրապարակել  լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում, հայտնում է 360 հեռուստաալիքը։ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմությամբ…

Կարդալ ավելին

Արցախից տեղահանված ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է.Ղազարյան

Արցախից տեղահանված ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է.Ղազարյան

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։ «Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում…

Կարդալ ավելին
1 384 385 386 387 388 645