Այսօր Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ ի դեպ դատը անսկացվում է Սումգաիթ քաղաքում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին առևանգված հայ զինծառայողներին շտապ դատում են Ադրբեջանում։ Դատավարությունը տեղի է ունենում Սումգայիթում: Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք հոդվածներով: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ հայ զինվծառայողները ստիպված են եղել հայտարարություններ անել, որոնց իմաստը հանգում է նրան, որ նրանք «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և «զղջում են իրենց արածի համար»։…
Կարդալ ավելինԱզատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր վարչապետն ընդունել է ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների, այդ մասին տեղեկացրեց փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։ Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական…
Կարդալ ավելինԴավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ թե ինչու են ուզում ազատվել իրենից. հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հարությունյանը ասաց,-ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին: «Իհարկե, դա…
Կարդալ ավելինԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱՐԶՊԵՏ՝ ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ .
Արմավիր մարզում վերջին շրջանում կառավարության սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով համայնքային նշանակության զգալի աշխատանքներ են իրականացվել: 2018 թվականից մինչև նախորդ տարի շուրջ 24 մլրդ դրամի աշխատանքներ են իրականացվել, որն աննախադեպ էր մարզի համար: 2022 թվականին սուբվենցիոն և պետական այլ ծրագրով իրականացված աշխատանքներն առանցքային նշանակություն են ունեցել մարզի ճանապարհների , ջրագծերի, դպրոցների , մանկապարտեզների և մի շարք այլ երթակառուցվածքների նորոգման և կառուցման համար: Մարզպետ՝ ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեր հարցերին ի պատասխան առանձնացրեց մի քանի առանցքային խնդիրներ՝ մասնավորապես…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ(ֆոտոշարք)
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է հերթական մարզխորհրդի նիստի և նրանում քննարկված խնդիրներն ու աշխատանքները , մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ այդ ֆոնին ներկայացրել է առաջիկա անելիքներն ու դրանց մանրամասները: «Անց եմ կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստը աշխատակազմիս ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել աշխատակազմիս ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը:…
Կարդալ ավելինՆախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը
Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։ Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել եւ ազատ արձակել։ Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաեւ հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը եւ եւս երեք հոգի։
Կարդալ ավելինԹմրանյութերի գործով Վրաստանում ձերբակալել են «Դոգ»-ի կուսակից Արտակ Գալստյանի որդուն
Այսօր մամուլում շրջանառվեց տեղեկատվություն մասնավորապես ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Ավելի պարզ՝ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ…
Կարդալ ավելինՀայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-ապրիլին կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի համանախագահությամբ hունիսի 29-ին Երևանում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: «Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեց տարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցաանիշը կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա…
Կարդալ ավելինԻնչպես արդեն հայտնի է հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա՝ շուրջ 3 600 դրամով
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը: Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով: «Այս…
Կարդալ ավելինԱռաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար. Բլինքեն
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու շատ աշխատանք կա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումների նոր փուլի արդյունքները։ «Շնորհակալ եմ իմ երկու գործընկերներին և գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Շնորհակալ եմ այս…
Կարդալ ավելին