Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին: Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։ Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723…
Կարդալ ավելինՄոտ 50 քաղաքացուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձնագրային խմբի պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթը ուղարկվել է դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»: Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով…
Կարդալ ավելինՆարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որն անցկացվել է ժամը 17։00-17։30-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկուհի Հարությունյանը ևս չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի անդամ։ Աժ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից…
Կարդալ ավելինՌաիսին Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը
Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ և ասել, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը, և այդ դրսևորումները կարելի է տեսնել Գազայում, հայտնում է IRNA-ն։ Իրանի նախագահ Ռաիսին ասել է. «Իրանն ու Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտական հետազոտությունների ոլորտներում, և կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել՝ ի շահ երկու երկրների։ Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ, ավելի քան 5000 երեխա է սպանվել Սիոնիստական ռեժիմի կողմից»։ Այս…
Կարդալ ավելինՄաքսային փորձաքննություններ կարող են իրականացնել հավատարմագրված կազմակերպությունները. Հաստատվեց հավատարմագրման կարգը
Կառավարությունն իր այսօրվա ՝ դեկտեմբերի 7-ի նիստում սահմանեց Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն կատարելու իրավասություն ունեցող մաքսային մարմին հիմնելը մաքսային փորձաքննությունն իրականացնում են հավատարմագրված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները՝ մաքսային մարմնի…
Կարդալ ավելինԼրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը
35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե…
Կարդալ ավելինԱԺ-ն դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում 3 հարց է
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է…
Կարդալ ավելինԿառավարության նիստն սկսվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստը սկսեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով: «Այսօր դեկտեմբերի 7-ին, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ: Խնդրում եմ նախ հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո բոլորը ոտքի կանգնեցին:
Կարդալ ավելինԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձաբար կճանաչվեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը, որով ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն։ Համաձայնագրով նախատեսվում է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձևավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը: «Այսպիսով` ԵԱՏՄ անդամ–պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ–պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ»,– նշված է…
Կարդալ ավելինՎայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց Արարատ Գրիգորյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ այսօր՝ կառավարության նիստում Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Կոլյա Միքաելյանը: Նշենք, որ Միքայելյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։ Հիշեցնենք` Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2019թ. hոկտեմբերի 31-ին։
Կարդալ ավելին