Որոշակի թվով շահառուներ 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների հաշվին. Փոխվարչապետ

Որոշակի թվով շահառուներ 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների հաշվին. Փոխվարչապետ

Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա…

Կարդալ ավելին

50 000 դրամը կբավարարի՞ արցախցի երեխայի կարիքների համար. աշակերտի հարցը՝ Փաշինյանին

50 000 դրամը կբավարարի՞ արցախցի երեխայի կարիքների համար. աշակերտի հարցը՝ Փաշինյանին

Արդյոք բավարարելու է 50 հազար դրամը յուրաքանչյուր անձի, մասնավորապես, երեխաներին՝ կարողանալու կազմակերպել իրենց կրթության պրոցեսը, պատշաճ կերպով ներկայանալու կրթական հասատություններ եւ կարողանալու բավարարելն իրենց սոցիալական կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում դիմելով կառավարության անդամներին, հարց ուղղեց Արարատի մարզի աշակերտներից մեկը, ով ներկա է նիստին: Ի պատասխան, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց. «Այդ գումարը սոցիալական ծախսերը ծածկելու համար է: Քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ենք տրամադրելու այդ 50 հազարական դրամը, սպառողական զամբյուղից շատ ավելի …

Կարդալ ավելին

ՌԴ քաղաքացի 24-ամյա կինը ՀՀ-ում զբաղվել է կավատությամբ․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է

ՌԴ քաղաքացի 24-ամյա կինը ՀՀ-ում զբաղվել է կավատությամբ․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում զբաղվել պոռնկությամբ և դրա արդյունքում ձեռք բերված գումարները…

Կարդալ ավելին

ԵՏՀ. Հայաստանի 2023 թ․ առաջին 9 ամսվա բյուջեն կատարվել է $200 մլն հավելուրդով

ԵՏՀ. Հայաստանի 2023 թ․ առաջին 9 ամսվա բյուջեն կատարվել է $200 մլն հավելուրդով

Հայաստանի բյուջեի հավելուրդն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 անգամ։ Այս մասին հայտնում է ԵՏՀ վիճակագրության վարչությունը։ 2023 թվականի 9 ամսվա արդյունքներով, Հայաստանում եկամուտների աճի տեմպերը նվազել են (11%-ով), իսկ ծախսերն աճել են (6%-ով)։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ազգային արժույթով արտահայտված պետական ​​պարտքն աճել է 10,5%-ով և կազմել 11,3 մլրդ դոլար։ Հայաստանի պետական ​​պարտքի կառուցվածքում գերակշռել է արտաքին պարտքը, որը Հայաստանում աճել է 5,9%-ով (մինչև 6,5 մլրդ դոլար)։…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+11, Սեւանա…

Կարդալ ավելին

Կրեմլում հուսով են, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում

Կրեմլում հուսով են, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում

Կրեմլն ափսոսում է, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք բարձր մակարդակով գագաթաժողովին, եւ հուսով է, որ Երեւանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկի գագաթաժողովին։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը բելառուս գործընկերոջ՝ Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների…

Կարդալ ավելին

ԶԼՄ. ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնի իր առաջնորդներին

ԶԼՄ. ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնի իր առաջնորդներին

Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին հանձնել հոկտեմբերին Իսրայելի վրա գրոհայինների հարձակումը կազմակերպած առաջնորդներին, սակայն խոստովանում են, որ այդ գաղափարը իրականացնել դեռ չի ստացվի։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականը  մեջբերում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերքի խոսքը, որն արաբական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը, Գազայի բնակիչներին պաշտպանելու համար, պետք է «հանձնի իր առաջնորդներին և…

Կարդալ ավելին

Հայկական կողմը հայտարարել է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա

Հայկական կողմը հայտարարել է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ չկա։ Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատության»-ը  հայտնել են, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։ Նախօրեին Ադրբեջանից սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։

Կարդալ ավելին

Միրզոյանը Եվրամիության երկրների դեսպանների հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցն են քննարկել

Միրզոյանը Եվրամիության երկրների դեսպանների հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցն են քննարկել

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել Եվրասիայի անվտանգության ընդհանուր մոտեցումների վերաբերյալ

ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել Եվրասիայի անվտանգության ընդհանուր մոտեցումների վերաբերյալ

Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։ «Համատեղ հանդիպման արդյունքում հաստատվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին դիմակայելու բնագավառում։ Մոտ 20 փաստաթուղթ։ Մասնավորապես, ցանկանում եմ նշել երկու կարևոր փաստաթուղթ»,- լրագրողներին ասել է Ալեյնիկը արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո: Ըստ նրա, «առաջին…

Կարդալ ավելին
1 374 375 376 377 378 643