Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ խորհրդում իսպանական նախագահության հետ համատեղ աշխատում է Եվրամիությունում սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման ռազմավարության վրա, ասել է ԵՀ խոսնակ Քրիստիան Վիգանդը։ «Խոսքը 200 միլիարդ եվրոյից ավելի ակտիվների մասին է։ Մենք առաջարկել ենք աշխատել դրանց հարցով։ Սա, սակայն, քննարկվել է հունիսին կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովում։ Այժմ մենք աշխատում ենք Իսպանիայի նախագահության հետ փուլային ռազմավարություն իրականացնելու ուղղությամբ և պատրաստ ենք մասնակցել այս հարցի քննարկումներին»,- հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակը։ …
Կարդալ ավելինՀանրահավաքից հետո փակել փողոցները. վաղը 10:00-ից շրջափակում ենք կառավարության շենքը. Վազգեն Մանուկյան
Հանրահավաքը վերջացնելուց հետո խմբերով տարբեր փողոցներով գնացեք, մինչև 21:30 փակեք փողոցները, պարալիզացրեք ինչը կարող եք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Հիմա արագորեն պետք է սկսել իշխանությանը ծնկի բերելու գործընթացը: Վաղը ժամը 11:00-ին այս շենքում տեղի է ունենալու կառավարության նիստ, որը մեզ համար կառավարություն չի: Այն կառավարությունը, որը դրդեց Արցախի ցեղասպանությանը, և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին, գոյություն չունի: Մենք վաղը 10:00-ից կշրջապատենք ու թույլ չենք տա,…
Կարդալ ավելինՎազգեն Մանուկյանը հայտնեց Ազգային կոմիտեի կազմը
Վազգեն Մանուկյանը Հրապարակում հայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտեի կազմը։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անունն ասաց` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: «Այն ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Արցախում այս իշխանության պատճառով, մտնելու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանը սկզբում պայմանավորվում է, բայց ասում է՝ այդ պայմանավորվածությունը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով այդ պայմանավորվածությունը կարող է իրականացնել:…
Կարդալ ավելինՑուցարարները հեռանում են կառավարության շենքի մոտից. Անհնազանդության ակցիաները կսկսեն վաղ առավոտից
Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները, որոնք անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում, այնուհետեւ կառավարության մոտ, արդեն հեռանում են կառավարության շենքի մոտից: Նշենք, որ իրավիճակը կառավարության մոտ լարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին 46 քաղաքացիների: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից…
Կարդալ ավելինՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող դրությամբ` կապված Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները։ Մենք տեղյակ ենք հայտարարություններին, թե նման գործողություններն առայժմ դադարեցվել են։ Մենք հաստատում ենք, որ սա դրական զարգացում է, բայց առայժմ իրավիճակը տեղերում չափազանց բարդ է։ Մենք անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության մասին հաղորդումներով։…
Կարդալ ավելինԱդրբեջանը Ղարաբաղի դեմ արգելված կասետային զինատեսակներ է օգտագործել. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։ «Մինչ միջազգային հանրությունը այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղիներ,…
Կարդալ ավելինՄեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է. Ասողիկ աբեղա Կարապետյան
Պետության գերխնդիրներից առաջինը պետք է լինի գիտության, կրթության, մշակույթի զարգացումը և սփռումն ի հայս. այս զորեղ հիմքի վրա էլ հարկավոր է իրագործել ազգակերտումը: Մեզ համար կենսական է ազգային ինքնագիտակցություն և զգացմունքներ, հավատամք ունեցող մտավորականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը: Նա նաեւ նշել է. «Արդարև, մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է… Հետևողական կերպով այդ դասը բնաջնջեցին և վարձկան դարձրեցին: Բայց կա՛ն ընտիր…
Կարդալ ավելինՌուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու. ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։ Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ: Բոլոր տարհանվածներին…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ…
Կարդալ ավելինԲաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը
Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագիծը և այժմ սպասում ենք նրանց պատասխանին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի հայրենադարձությանը, ապա դա այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Ամիրբեկովին։
Կարդալ ավելին