Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների եւ ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս…
Կարդալ ավելինԱրցախում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն․ Միրզոյանը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին
Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաեւ սննդի եւ…
Կարդալ ավելինԱռանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ըստ ոստիկանության տեղեկության ՀՀ սահմանը հատելիս Բավրա ճանապարհից բերման է ենթարկվել 41 ամյա մի տղամարդ, որը պատրաստվում էր գիշերը հատել պետական սահմանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց ՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել…
Կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: «Ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքին և կհանդիպի այս երկրներում իր պաշտոնակիցների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունն՝ ուղղված դրսում ապրող ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհով այցելությունների դյուրացմանը»,- նշված է դրանում։
Կարդալ ավելինԱդրբեջանը ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար․ Արման Թաթոյան
Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ
Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: Ըստ հաղորդագրության՝ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման…
Կարդալ ավելինՉարաշահումներ՝ Գավառի Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. մեղադրվում է նաեւ տնօրենը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել եւ իրականացվել են մի շարք ապացուցողական եւ վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Երեկ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
Կարդալ ավելինԲաքվում փորձել են ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձել է ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը, օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ճեպազրույց Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Ճեպազրույցում օտար երկրների ռազմական ներկայացուցիչներին փորձել են համոզել, որ Հայաստանն իբր Լաչինի միջանցքն օգտագործում է «անօրինական ռազմական փոխադրումների» համար։ Հիշեցնենք, որ միջանցքով անցումը փակ է անցած տարվա դեկտեմբերից, ինչի համատեքստում նման պնդումները առնվազն անհեթեթ են թվում։ Ռազմական կցորդներին փորձել…
Կարդալ ավելինՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը: Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ էլեկտրոնային (www.monte.am կայքում), Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ), Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),…
Կարդալ ավելին