ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը և Արցախի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում են Արցախցի նորապսակ զույգերին և երիտասարդներին մասնակցելու Տյառնընդառաջի տոնի առթիվ կայանալիք արարողություններին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այդ մասին հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ. ՓԵՏՐՎԱՐԻ 13 -ժամը 17:00 — ժամերգություն, -ժամը 17:30 — մշակութային միջոցառում` խարույկ եւ ազգային-ժողովրդական երգ ու պար: ՓԵՏՐՎԱՐԻ 14 – ժամը 10:30 — տոնական Սուրբ Պատարագ եւ նորապսակների օրհնության կարգ: Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու տոնական արարողություններին: Տեառնընդառաջին նվիրված արարողությունները…
Կարդալ ավելինՆեթանյահուն ասել է, որ ՑԱԽԱԼ-ում Ռաֆահում գործողությունը պետք է ավարտվի մինչև Ռամադանի սկիզբը. CNN
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը ռազմական կաբինետին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունը Ռաֆահում պետք է ավարտվի մինչև մարտի 10-ի Ռամադանի սկիզբը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային: Նեթանյահուի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ Իսրայելի վարչապետը հանձնարարել է զինվորականներին պլանավորել «բնակչության տարհանումը» Ռաֆահից: Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «շուտով կմտնեն Ռաֆահ՝ ՀԱՄԱՍ-ի վերջին ամրոցը»։ Ռաֆահում ապրում է ավելի քան 1,3 միլիոն մարդ, որոնց մեծ մասը տեղահանված…
Կարդալ ավելինԱրարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել հերոսների նկարները հեռացնելու վերաբերյալ
Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հերոսների նկարները հեռացվել են, քանի որ գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման: Այս մասին պարզաբանում է տարածել Արարատի համայնքապետարանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները: «Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք. Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին…
Կարդալ ավելինԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Թաթոյան
ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած տեսանյութին: «Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ: Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների»…
Կարդալ ավելինՄենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում եւ կարող է պարզվի, որ դրանից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա. Փաշինյան
Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում եւ այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, եւ կարող է պարզվի, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: «Իշխող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը եւ այդ իրադրությունը հաղթահարելու, կամ էդ իրադրությունից դուրս գալու ուղիներ ցույց տալ, ցույց տալ նաեւ…
Կարդալ ավելինՓաշինյանն ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության որոշումների էլեկտրոնային հարթակից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Կարդալ ավելինՎահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրված հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ բլյուզային մեկնաբանությամբ
Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրված հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ ”Կարուսել” երգը` բլյուզային մեկնաբանությամբ։ Երգիչը այսպես մեկնաբանեց իր նոր աշխատանքը. Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն ԲԱՆԱՍՏԵՂԾԻ, որ որպես հավերժության սերմնացան` հավերժաբար ժայթքեց գրականության եղեգան փողից… Օդը լցնենք Տերյանի մեղեդիացած «Պտտվիր-Պտտվիր Կարուսել» գեղեցիկ բանաստեղծությամբ։ Ծնունդդ շնորհավոր Նաիրյան Երկրի երգիչ ՎԱՀԱՆ…
Կարդալ ավելինԿառավարությունըև հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական…
Կարդալ ավելինՏեսչական մարմնի ենթակայությանը հանձնված լաբորատորիան ընդլայնել է հավատարմագրման ոլորտը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով հավատարմագրման ոլորտը։ 2023թ․ հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունեցել պարբերական գնահատման գործընթաց, որի ընթացքում հավատարմագրման է ներկայացվել նաև Հատուկ վտանգավոր ախտածինների…
Կարդալ ավելինՍիրիայում ազգությամբ հայերին տրվել է 286 ՀՀ անձնագիր, որոնց համար տուրք չի գանձվել
2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 ՀՀ անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (172 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (114 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց…
Կարդալ ավելին