Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։ Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։ Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ…
Կարդալ ավելինԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները դեկտեմբերի13-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2024թ. ապրիլին Մինսկում։ ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։
Կարդալ ավելինՀՀ ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը Ստրասբուրգում միջազգային հմաժողովի են մասնակցել. Հաջորդը կլինի Երեւանում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։ ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։ Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային…
Կարդալ ավելինԻսրայելում ԱՄՆ նախկին դեսպանը Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել
Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել։ Նա հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։ «Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է…
Կարդալ ավելինԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. լրատվամիջոց
Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ԱՊԱ-ի խնդրանքին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։
Կարդալ ավելինԴեկտեմբերի 8-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է, որից 371-ը երեխաներ են, 150-ը՝ մեծահասակ, 4 քաղաքացի հոսպիտալացված է, 344 քաղաքացի դուրս է գրվել:
Կարդալ ավելինԴեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Դեկտեմբերի 23-ին ժամը 19։00 Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությանբ։
Կարդալ ավելինՈստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Հայտնում են քննչական կոմիտեից: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն: Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական…
Կարդալ ավելինԷրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ դատապարտելով այն փաստը, որ ԱՄՆ-ն կարող է վետո դնել Գազայում հրադադարի առաջարկի վրա՝ չնայած այլ երկրների մեծ աջակցությանը, տեղեկացրել է Reuters-ը։ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրադադարի պահանջը մերժվել է միայն ԱՄՆ վետոյով։ Սա արդարությո՞ւն է»,- ասել է Էրդողանը Ստամբուլում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում։ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի»,- ավելացրել է նա։
Կարդալ ավելինՍպասվում են տեղումներ և մառախուղ. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում դեկտմեբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: NEWS.am -ի փոխանցմամբ՝ «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա…
Կարդալ ավելին