Հանրապետության տարբեր վայրերում հոկտեմբերի 8-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+23,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +25+28։