Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
«Ադրբեջանը երկիր է, որն իրականացնում է անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել եւ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կհամարենք»,- ասել է Գաֆարովան։