Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար` Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Կարդալ ավելինՇրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական…
Կարդալ ավելինՀնդկաստանը պահանջում է Կանադայից հետ կանչել մոտ 40 դիվանագետի
Հնդկաստանը պահանջել է կանադացի մոտ 40 դիվանագետների հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերի 10-ը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նյու Դելին սպառնացել է զրկել դիվանագիտական անձեռնմխելիության այս ցուցակից Կանադայի այն ներկայացուցիչներին, որոնք այդ ամսաթվից հետո կմնան Հնդկաստանում։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը և Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ Financial Times-ին: Կանադայի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Օտտավան որոշում կայացրեց վտարել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետներից մեկին այն մեղադրանքների պատճառով, որ երկրի հետախուզական ծառայությունները ներգրավված են կանադական…
Կարդալ ավելինԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթն անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»
ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթը անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության և այլ վայրագությունների մասին մեղադրանքներին։ «Մենք տեղում կապ ենք պահպանում իրավիճակի հետ կապված։ Մենք չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց՝ արձագանքելու վայրագությունների մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու վայրագությունների համար պատասխանատուներին, երբ ապացույցներ ունենանք, որ դրանք տեղի են ունեցել: Բայց, ինչպես միշտ, ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու որոշումը հիմնված…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: Ուսումնական տարում 3-12-րդ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 2-ի կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է…
Կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանի խոսնակը Հայաստանի հետ խաղաղության մասին. «կա երկաթե բռունցք»
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախադրյալների նկարագրման համար վկայակոչել է «երկաթե բռունցքը»։ Խորհրդարանի նիստում Գաֆարովան հայտնել է, որ կայունությունը Հարավային Կովկասում սարերի հետեւում չէ. «Նրանք, ովքեր թեք են նայում մեզ, հավակնություններ ունեն մեր հողերի հանդեպ, ովքեր չեն կարող մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա «երկաթե բռունցք»։
Կարդալ ավելինՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6…
Կարդալ ավելինԱնձնագիր չունեցող ԼՂ մեր հայրենակիցներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով
Ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը 89.167-ն է, որոնցից իգական սեռի ներկայացուցիչները 46.139 են, արական սեռինը՝ 43.028: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը 10.700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինը՝ շուրջ 27 հազար: Արմեն Ղազարյանը նաև մանրամասնեց, թե ԼՂ-ի որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Ըստ այդմ՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են…
Կարդալ ավելին