«progressarmenia.com» կայքը անդրադարձել էր պոլսահայ համայքի որոշ ներկայացուցիչների , ովքեր առաջադրվել են իշխող կուսակցության ցուցակով խորհրդարանական ընտրությունների ընտրապայքարին: Ըստ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։ Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի…
Կարդալ ավելինԵՐԲ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՍ ՊԱՀՈՒՄ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՆՐԱՆՔ ՏԱԼԻՍ ԵՆ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
«progressarmenia.com» էլեկտրոնային կայքն ու «Զրույց»թերթը պարբերաբար անդրադառնում է մարզերին ու համայնքային նշանակության խնդիրներին և ձեռքբերումներին: Այս անգամ հանդիպել ենք Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ , ով ներկայացրեց մարզում իրականացվող մի շարք աշխատանքներ:Մարզպետը ընդգծեց ոլորտային այն կարևոր նախագծերը , որոնք մարզում կարևոր դերակատարություն ունեն կյանքի որակի բարելավման համար: Մարզում մեծ ակտիվություն է ինչպես շինարարական այնպես էլ մշակութային , արվեստի և այլ ոլորտներում:Այս և այլ աշխատանքների շուրջ զրուցեցինք ԿՈՏԱՅՔԻ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: -Պարոն մարզպետ , որ…
Կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չեն կարող լինել ու (ի վերջո) չեն լինի ադրբեջանական ուժեր». ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Սյունիքի տարածաշրջանից ԱԺ պատգամավորական մանդատ են ստացել երեք պատգամավորներ: Այսօր գաղտնիք չէ , որ Սյունիքի մարզը գտնվում է ուղիղ թշնամու (ախորժակի) տիրույթում, ժողովուրդը չնայած դրան տագնապած չէ, սակայն ընդհանուր ֆոնին ունի մեծ դժգոհություններ այսօրվա իշխանություններից:Սակայն վերջինիս հանգամանքը չխանգարեց, որ ՍԻՍԻԱՆ-ում մարտի 26-ին տեղի ունեցած ավագանու ՏԻՄ ղեկավարի ընտրություններին ավագանու ձայների մեծամասնությունը հավաքեց «ՔՊ»իշխող ուժի կուսակցությունը: Անդրադառնալով վերոհիշյալ հարցին թե, ինչն էր պատճառը, որ այդպես կրկին դասավորվեց դժվար է մեկ գործոնով բացատրել, սակայն մի բացատրություն մեր…
Կարդալ ավելին2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին՝ ամսական հավելում վճարելու համար. լրացումներ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս ադրբեջանական սադրանքի հետեւանքով մայիսի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հիշատակը: «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ, 2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել…
Կարդալ ավելինՕրվա առիթով ՏԱՇԻՐ համայնքի ղեկավարի շնորհավորական խոսքը
Տաշիր համայնքի ղեկավար՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ֆբ էջից տեղեկանում ենք օրվա առիթով, նրա շնորհավորական խոսքին , որն ուղղված է իր համայնքի ազգաբնակչությանը ՝ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի տաշիրցիներ, սիրով շնորհավորում եմ` Ընտանիքի օրվա կապակցությամբ։ Հայ ընտանիքը կարելի է համարել հին և ժամանակակից աշխարհի` ամենաարժեքավոր երեութներից մեկը։ Սերնդե սերունդ մեզ փոխանցված ընտանեկան ավանդույթներն այսօր էլ, բարեբախտաբար, խիստ արդիական են։ Մեր ընտանիքների հիմքում հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունն են, հենց այդ է պատճառը նաև, որ մինչ օրս էլ հիմնված ենք այս…
Կարդալ ավելինՋերմաստիճանը որոշ վայրերում կհասնի -1 աստիճանի. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում…
Կարդալ ավելինՀայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին, որում իր մտքերն է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Լրագրող Յան Շենկմանի հետ զրույցի ընթացքում նա պատասխանել է այն հարցին, թե ինչով են պայմանավորված Արևելքի և Արևմուտքի միջև Հայաստանի «տարօրինակ պարերը»։ «Այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Վերջին տարիներին աշխարհում անվտանգության ճարտարապետությունը և, մասնավորապես, մեր տարածաշրջանում արմատականորեն փոխվել է։ Նախկինում ամեն բան պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն ասած, մենք մտածում էինք,…
Կարդալ ավելինԷրդողանը հավաքել է 49,35%, Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո. TRT Haber
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը՝ կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ քվեատուփերի 100 տոկոսը բացելուց հետո, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, հաղորդում է պետական TRT հեռուստաալիքը: ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատություն է տարածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Կարդալ ավելինԵրուսաղեմի հայերը «դավաճան» վանկարկումներով են դիմավորել Խաչիկ անունով քահանային, որը վաճառել էր հայակական եկեղեցու հողը
Երուսաղեմի հայերը «դավաճան» վանկարկումներով են դիմավորել Խաչիկ անունով քահանային, որը նախկինում հայկական եկղեցում պարետ էր և տեսուչ: Ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության՝ նա նախկինում փողի դիմաց վաճառել էր հայկական եկեղեցու «Կովերի պարտեզ» անվանվամբ հողը: Նա կարգալույծ է ճանաչվել եւ վտարել է Սուրբ Հակոբ վանքից։ Նշենք, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը դեռ մայիսի 6-ին էր հայտնել քահանային կարգալույծ անելու վերաբերյալ: Միաբանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել: «Կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։ Տնօրէն Ժողովի միաձայն…
Կարդալ ավելին