ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։ «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև…
Կարդալ ավելինՄեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը
ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն…
Կարդալ ավելինՓետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը
Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին: Ներկաները նշանավորել…
Կարդալ ավելինԱԺ-ում աշխատանքային քննարկում է եղել 1988-ի երկրաշարժից մինչ օրս չլուծված խնդիրների շուրջ
1988-ի երկրաշարժից մինչ օրս կան դեռեւս չլուծված շատ խնդիրներ. աղետից տուժած քաղաքացիներից շատերի համար օրհասական է մնում անօրինական կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման հարցը։ Խնդրի խորությունը հասկանալու ու համակարգային լուծում գտնելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հրավիրել էր աշխատանքային քննարկում։ Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելինԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտարարել է բժշկական հետազոտությունների ֆինանսավորումը միլիարդավոր դոլարներով կրճատելու մասին
ԱՄՆ Բժշկական հետազոտությունների վերահսկման գործակալությունը հայտարարել է համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ֆինանսավորման զգալի կրճատումների մասին, ինչը խստորեն դատապարտում են գիտնականները, որոնք հայտարարում են, որ դա կվնասի քաղցկեղի և այլ հիվանդությունների հետազոտություններին, հաղորդում է AFP-ն: Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ սահմանում է 15 տոկոսի սահմանաչափ հետազոտությունների հետ կապված «անուղղակի» կամ վերադիր ծախսերի ֆինանսավորման վրա: Գործակալության տվյալներավ, դա անուղղակի ծախսերի միլիարդավոր դոլարների կտրուկ կրճատում է, որոնք ներկայումս կազմում են որոշ կազմակերպությունների կողմից…
Կարդալ ավելինԱրամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում
Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում:Փետրվարի 9-ին #ԳՈՐԾ ԿԱ Բոհեմ թատրոն Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
Կարդալ ավելինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում,…
Կարդալ ավելինՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝…
Կարդալ ավելինՀայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ A գրիպի շտամները. Ինչպե՞ս պաշտպանվել
Հայաստանում պահպանվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը։ Ավելացել է դիմելիությունը բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ։ Մասնավրապես, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կա հոսպիտալացման թվի աճ, հատկապես մանկահասակ տարիքի, մինչև 5 տարեկան երեխաների, որոնք պայմանավորված են գրիպի բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբով։ «Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում, Ա գրիպի այս երկու ենթատեսակները, որոնք որ ունակ են առաջացնել անգամ համավարակներ, այսինքն, շատ արագ տարածվում են, շատ արագ վարակում են…
Կարդալ ավելինԿիբեռմարտահրավեր․ ֆինանսական վիշինգ(Տեսանյութ)
Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։
Կարդալ ավելին