Հայտնի է` Սիսիանում երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները

Հայտնի է` Սիսիանում երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները

Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18:00-ն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։…

Կարդալ ավելին

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։  Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…

Կարդալ ավելին

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:

Կարդալ ավելին

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս…

Կարդալ ավելին

Մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ռուսլան Խասբուլատովը

Մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ռուսլան Խասբուլատովը

Մերձմոսկվայում իր ամառանոցում տեղական ժամանակով ժամը 19:00-ին մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը: Այս մասին «Коммерсант»-ին հայտնել  նրա հարազատները։ Նա 80 տարեկան էր։ Ռուսլան Խասբուլատովը ծնվել է 1942 թվականին Գրոզնիում։ 1965-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1980-ին պաշտպանել է թեզը տնտեսական գիտությունների դոկտորի աստիճանի համար: 1990-ի մարտին Ռուսլան Խասբուլատովը ընտրվել է ՌԽՖՍՀ  ազգային պատգամավոր: 1990-ի հունիսի 5-ին նշանակվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նույն թվականի հունիսի 10-ին՝ ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի…

Կարդալ ավելին

«ԱՌԱՋԱԴԵՄ  ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ

«ԱՌԱՋԱԴԵՄ  ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ

  Սիրելի հայրենակիցներ Ավարտում է 2022 թվականը  Այս օրերին դժվար է գտնել ներշնչանքի կամ ոգևորության խոսքր , քանի որ բոլորս չդադարող սպասման մեջ ենք, Արցախի ճանապարհի բացման սպասում, ռազմագերիների վերադարձման սպասում,  բարեկեցիկ  տարվա սպասում՝ անձնական, ընտանեկան  ու ազգային բյուր սպասումներ մեկտեղվում են արժանապատիվ ապրելու ակնկալիքով։ Սպասումներ, որոնք կարող են մեզ  համար կենսունակության աղբյուր ծառայել:Որպես այդպիսին անհրաժեշտ է  լավատեսությունը:   Հենց արժանապատիվ ապրելու ակնկալիքն է որ ստիպում է Հայ մարդուն, անկախ նրանից թե նա աշխարհի որ մասում…

Կարդալ ավելին

Զելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill

Զելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաջող այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը։ Ենթադրվում է, որ Զելենսկին եկել է շնորհակալություն հայտնի նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի համատեղ նիստի մասնակիցներին՝ անցյալ եւ ապագա օգնության համար։ Մասնավորապես երկու նախագահները, հավանաբար, քննարկել են, թե ինչպես դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ Բայդենի օգնականներն արդեն հիմք են դրել՝ այդ հարցը Զելենսկու հետ քննարկելով նրա այցից առաջ, գրում է The Hill-ը։ «Բայդենի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը հոր եւ որդու…

Կարդալ ավելին

Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը

Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության ներկայացրած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության…

Կարդալ ավելին

Նախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին

Նախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…

Կարդալ ավելին

Մսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար

Մսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար

Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։ «Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես…

Կարդալ ավելին
1 429 430 431 432 433 572