ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող կենսաթոշակառուի եւ նպաստառուի` անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրի արձագանքներով: Նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք չեն ավելացել այն բանկերը, որոնք մասնակցում են ծրագրին: Նախարարը նշել է, որ այս պահին կա ծրագրին միացած 4 բանկ:
Կարդալ ավելինՄեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը. Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ, ցավոք, որեւէ կոնկրետ արդյունք չի գրանցվել: «Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի…
Կարդալ ավելինԱրուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանել է, որ միասնական սոցիալական ծառայության կարեւոր գործառույթներից մեկն էլ բժշկասոցիալական փորձաքննությունն է: Ըստ նախարարի` ներկայում շրջանառվում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Զինվորական ապահովագրության» հիմնադրամի այն շահառուներին, որոնք ի սկզբանե ունեցել են հաշմանդամության երկրորդ կարգ եւ վերափորձաքննության արդյունքում ստացել են…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ. ՈՎ Է ՋԱՏԱԳՈՎԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չարենցավանցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքները չեն գոհացնում ազգաբնակչությանը , ոմանք կարծում են , որ իշխանական կուսակցության թիմի ներկայությունը համայնքում պետք է լիներ առաջատար, հաշվի առնելով ավագանու թիմի անդամների հեղինակությունը , ժողովրդականությունն ու անաչառությունը: Նախ հիշեցնենք , որ երկարամյա համանքապետ՝ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ երդմանակալության ժամանակ միայն իր թիմակիցներն են ներկա եղել, մյուս երկու ավագանու թիմերը «Ապրելու երկիր»-ն ու «ՔՊ» -ն չեն մասնակցել միջոցառմանը: Իսկ ահա երդմնակալությանը հաջորդած նիստը վեր էր ածվել՝ ոչ թե համայնքային…
Կարդալ ավելինԸնտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը,…
Կարդալ ավելինՆոր կարգավորմամբ լիազոր մարմնին վերապահվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացություններն ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների…
Կարդալ ավելինԺամանակավորապես՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի…
Կարդալ ավելինԱռաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Ֆիզիկական անձանց մասով որեւէ փոփոխություն չի նախատեսվում. նրանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում…
Կարդալ ավելինՆախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր…
Կարդալ ավելինՆոր կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան վերահսկել եւ ունենալ հստակ կարգավորումներ` կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի…
Կարդալ ավելին