ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան: Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն…
Կարդալ ավելին«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում, դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում, դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-15.00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ
ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին: Համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին: Քննարկվել…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ “THE LEADER 2024” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
Կայացավ վարկանիշային THE LEADER 2024 մրցանակաբաշխությունը Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ “THE LEADER 2024” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ տնտեսության, առողջապահության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Տարին հոբելյանական է, ինչի առիթով “THE LEADER 2024” մրցանակաբաշխության խորհրդանշական մեկնարկը յուրատիպ էր. Մեծն շանսոնյե, հայ ազգի լեգենդ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «THE LEADER 2024»-ի հատուկ հուշամեդալ շնորհվեց «Ազնավուր» հիմնադրամին: Մրցանակաբաշխության անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտե¬սության՝…
Կարդալ ավելինԲարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն
Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով: Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար…
Կարդալ ավելին«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է…
Կարդալ ավելին«Մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները». 110 երեխա Այգեվանում այսուհետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր մանկապարտեզ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի՝ որպես երեխաների կրթության հնարավորության նոր միջավայրի ստեղծման առիթով և նշել. «Շատ ուրախ եմ, որ այսուհետ…
Կարդալ ավելինՄեդալներ՝ Դելփյան խաղերից
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com -ին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու…
Կարդալ ավելին«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը
Նոր բրենդ, հայեցակարգ ու արժեքներ, Ամիօ բանկը մեկ տարի առաջ խոստացավ դառնալ ձեր վստահելի ընկերը: Վերաբրենդավորումի մեկամյակին Ամիօ-ն արդեն ունի բազմաթիվ ձեռքբերումներ: Մենք այս ժամանակահատվածում ձեռք ենք բերել նոր համագործակցություններ, ներկայացրել ենք բազմաթիվ նոր, ինչպես նաև բացառիկ պրոդուկտներ: Բանկն, առաջին անգամ Հայաստանում, հանդես է գալու իր բացառիկ ֆեյսփաս ծառայությունով: Ամիօ-ն այս կարճ ժամանակահատվածում իրականացրել է նաև մասշտաբային բարեգործական ծագրեր կրթության և մշակույթի ոլորտում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգին համապատասխան: Բանկն իր գործունեության հիմքում մեկտեղել է…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նպաստի՛ր երթևեկության անվտանգությանը, ձևավորի՛ր անվտանգային մշակույթ՝ օգտագործելով Road Control Armenia հավելվածը Հարգելի՛ քաղաքացիներ, «Road control Armenia» հավելվածից օգտվելով կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։ Հավելվածը հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։ Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։ Հիշեցնենք, որ հավելվածում գրանցվելու կարգը պարզեցվել է։ Անհրաժեշտ է ներբեռնել Road Control Armenia հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում Apple…
Կարդալ ավելին