Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

  ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ (1925–1988 թթ.)՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ։ Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։ 1951–1954 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1954 թ-ից։ Առաջին ֆիլմերն են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Մալյանի…

Կարդալ ավելին

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ- ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր: Վերահսկող մարմնի որոշմամբ՝ • Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ նրբահամ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, • հանձնարարվել…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

   Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական…

Կարդալ ավելին

Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

  Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

Կարդալ ավելին

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք․ ՆԳ նախարարը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմին Սեպտեմբերի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։ ՔՈԳՎ…

Կարդալ ավելին

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝  ԿԱՍԵՑՎԵԼ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝  ԿԱՍԵՑՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ- ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր: Վերահսկող մարմնի որոշմամբ՝ • Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

  Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:   Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։   Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից…

Կարդալ ավելին
1 79 80 81 82 83 827