Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդալ ավելին

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:  

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ ✔️ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, ✔️ Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00, ✔️ Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։

Կարդալ ավելին

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Ամիօ բանկի հետ ցանկացած հեռավորություն հաղթահարելի է: Ներկայացնում ենք բանկի միջոցով դեպի ԱՄՆ և Եվրոպա ավելի արագ և պարզ փոխանցումներ իրականացնելու լավագույն առաջարկը: Ծառայությունից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչո՞ւ կատարել փոխանցումներն Ամիօ բանկի միջոցով. Փոխանցման համար մինիմալ տվյալների տրամադրում Փոխանցման ստացում առավելագույնը 1-2 բանկային օրվա ընթացքում Առանց գումարից որևէ հավելյալ պահումի Շտապեք օգտվել բանկի կողմից ամեն օր արդիականացվող ծառայությունների շահավետ առաջարկներից: Փոխանցումների մանրամասներին ծանոթացեք այստեղ: Ամիօ բանկ, դրամական միջազգային փոխանցումներ առանց…

Կարդալ ավելին

Ազատազրկված անձինք արտաքին աշխարհի հետ կկապվեն ավելի մատչելի սակագներով. նախկին 18-35-ի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 դրամ

Ազատազրկված անձինք արտաքին աշխարհի հետ կկապվեն ավելի մատչելի սակագներով. նախկին 18-35-ի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 դրամ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության…

Կարդալ ավելին

Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը կանխում են լարվածության դեէսկալացիան Մերձավոր Արևելքում. Նախագահ

Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը կանխում են լարվածության դեէսկալացիան Մերձավոր Արևելքում. Նախագահ

Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ մերձավորարևելյան պետությունների հարաբերությունները զարգանան հանգիստ մթնոլորտում։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։ «Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները շարունակվեն հանգիստ ուղղությամբ», – մեջբերում է Փեզեքշիանի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Իրանի նախագահը, իրավիճակը տարածաշրջանում դարձել է կրիտիկական՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը չի ​​ճանաչում «ոչ մի միջազգային իրավական և մարդասիրական շրջանակ»։

Կարդալ ավելին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետդեպի պատվիրակությանը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետդեպի պատվիրակությանը

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: «Ուրախ ենք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության և պետքարտուղարության պատվիրակությանը: ՀՀ-ում ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին զարգացումների և մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Կարդալ ավելին

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճա

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճա

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, էապես նվազում է միջնորդավճարը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման քննական բաժիններում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝…

Կարդալ ավելին

ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոնի գիտնական-փորձագետները ՔԿ քննիչների համար սեմինար կացկացնեն

ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA  կենտրոնի գիտնական-փորձագետները ՔԿ քննիչների համար սեմինար կացկացնեն

ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ,  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի (NESA) հետ սկսված համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար անցկացվել է սեմինար-դասընթաց՝ կիբեռանվտանգության խնդիրների օրակարգով։ Սեմինարը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ երկու տասնյակից ավելի ղեկավարներ և քննիչներ, անցկացվել է 2024թ. մարտին՝ ՀՀ ՔԿ հրավերով NESA-ի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչների Հայաստան կայացած այցի և դրա շրջանակներում ձեռք…

Կարդալ ավելին

Հուլիսի 9-ին սպանված երիտասարդի դին հայտնաբերվեց Ստեփանավանի մերձակա դաշտում(Տեսանյութ)

Հուլիսի 9-ին սպանված երիտասարդի դին հայտնաբերվեց Ստեփանավանի մերձակա դաշտում(Տեսանյութ)

Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք: Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց: Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ…

Կարդալ ավելին
1 43 44 45 46 47 569