Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…
Կարդալ ավելինԿրեմլը հաստատել Է Պուտինի այցը Երեւան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,-հայտնել է նա։ Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները:
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանն անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հրայր Հովագուիմիանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին: Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության…
Կարդալ ավելինՎրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդդիմությանը մեղադրել է Ուկրաինայի պատերազմից հետո «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» մեջ։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով։ «Նրանք ինձ խնդրել են օդանավեր վարձել եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել։ Դրա թույլտվությունը պետք է տար պետությունը։ Դա ուղղակի պատերազմ սկսելու փորձ էր, որի նպատակն էր թույլ տալ Ռուսաստանից երկրում երկրորդ ճակատ բացել»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Ղարիբաշվիլին նշել է, որ «եթե Վրաստանի…
Կարդալ ավելինՊՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պն մամուլի քարտուղարության պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: The Ministry of Defence of Azerbaijan has spread disinformation, claiming that units of the Armenian Armed Forces opened fire towards the Azerbaijani positions located in the Eastern part of Armenian-Azerbaijani border zone on November 18, at 12:50 a.m….
Կարդալ ավելինԱդրբեջանը շիա մեծամասնությամբ առաջին պետությունն է, որը դեսպանություն կբացի Իսրայելում․ Jerusalem Post
Ադրբեջանը դարձել է շիա մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին պետությունը, որը խորհրդարանի հավանության արժանացումից հետո դեսպանություն կբացի Իսրայելում, գրում է The Jerusalem Post-ը։ «Նոր դեսպանությունը, որի շինարարությունը սկսվել է անցյալ ամիս, կգործի Թել Ավիվում, որտեղ արդեն կա երկրի զբոսաշրջության եւ առեւտրային ներկայացուցչության գրասենյակ։ Իսրայելը եւ Ադրբեջանը արդեն 30 տարի պահպանում են հարաբերությունները, իսկ 1993 թվականից Բաքվում է գտնվում Իսրայելի դեսպանությունը։ Վարչապետ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ որոշումը՝ Ադրբեջանին անվանելով «կարեւոր գործընկեր Իսրայելի համար եւ մահմեդական…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 395.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.81 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.71 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (մնացել է անփոփոխ): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-406 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՉինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում. Մակրոն
«Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Չինաստանի հնարավորությունը չափազանց օգտակար է։ Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշման համատեքստում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարը հնարավորություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, որ «մենք աշխատում ենք միասին, հարգում ենք միմյանց, բայց դուք չեք կարող անցնել միջուկային զենքի հետ կապված սահմանը եւ պետք է հարգեք միջազգային իրավունքը»։ «Այս հիշեցումը չափազանց օգտակար է»,-հավելել է…
Կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա: Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Գուննար Շելլենբերգերը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության պաշտոնական էջը տեղեկացնում է՝որ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների,…
Կարդալ ավելին