Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանցնում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։ «Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը: Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում:
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ձեր հայտարարությունը. Փաշինյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա իր խոսքում, մասնավորապես նշեց, որ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ: «Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես…
Կարդալ ավելինՄարտին Երեւանում ավելի քան 1000 բնակարան է վաճառվել
Չափազանցություն չի լինի ասել, որ աշխարհն Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական օպերացիայի» մեկնարկից հետո արմատապես փոխվել է։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ կայուն աճող առճակատումն արդեն իսկ մի շարք լուրջ քաղաքական եւ տնտեսական հետեւանքների է հանգեցրել: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մենք արդեն արձանագրել ենք այդ գլոբալ բախումների առաջին նշանները։ Այդպես, մարտին, փետրվարի համեմատ, արդյունաբերության ֆիզիկական ծավալը նվազել է 1.3 տոկոսով, արտահանումը` 12.2 տոկոսով, իսկ ներմուծումը` 9.8 տոկոսով։ Հիշեցնենք, որ նախորդ տարի լրիվ…
Կարդալ ավելինԴիմադրություն շարժման երթը Գյումրիից
Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից այսօր՝ ապրիլի 29-ին, մեկնարկում է Դիմադրության ևս մեկ երթ։ Հիշեցնենք, որ միաժամանակ երթ է մեկնարկում նաեւ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից։
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ. «Ազատություն»
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին «Ազատություն» ռադի «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: ոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ…
Կարդալ ավելինՀայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 13-ին, Դուշամբեում. Արարատ Միրզոյանը համաձայնել է
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Կարդալ ավելինԵրեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Բերքանուշ գյուղից էր , ով Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր
Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Սոնա Մնացականյանը հայտնի բժիշկ- վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուստրն է: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում: Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և անձնակազմը խորապես ցավակցում են կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանին և մանկաբույժ Արմինե Մակինյանին՝ սիրելի դստեր՝ Սոնայի ողբերգական մահվան կապակցությամբ։ Թող երկնային լույսերի մեջ լինեն Սոնայի և նրա չծնված դստեր հոգիները, սփոփանք ու մխիթարություն՝ բոլոր…
Կարդալ ավելինԿառավարությունը 486 մլն դրամ հատկացրեց ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հազ. դրամը և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հազ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման,…
Կարդալ ավելինԱՐԶՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է՞ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
Արզնի թռչնաֆաբրիկան «Մեր գործն արդար է» կարգախոսի տակ շարունակում է անբարեխիղճ մրցակցությամբ մոլորեցնել սպառողներին: Արդեն տևական ժամանակ է Զովք սուպերմարկետների ցանցում Արզնի ընկերությունը վաճառում է ԷԿՈ մակնշմամբ հավկիթներ: Այն ինչ մակնշումն ընդհանրապես կապ չունի սպառողին հրամցվող ձվի էկոլոգիական ծագման հետ: Որպեսզի վերոհիշյալ խնդիրը մերկապարանոց չհնչի , մենք թեմայի հետ կապված ստացել ենք տարբեր հարցեր մեր սպառողների շրջանակներից և ահազանգեր տարբեր տնտեսվարողներից: Ընկերությունն արտադրանքի հիմքում դնելով շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման…
Կարդալ ավելին«Սարանսիտ» ընկերությունը կվերականգնի ապակե տարաների արտադրությունը. 700 մլն դրամի ներդրում է անելու
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍԱՐԱՆԻՍՏ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Ծրագրի նպատակն է վերականգնել ապակե տարաների արտադրությունը, բարելավել աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։ Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 400 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 700 մլն…
Կարդալ ավելին