Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Իսրայելի նախկին վարչապետ, խորհրդարանական ընդդիմության առաջնորդ և «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին։
Ինչպես ասվում է ԱՄԷ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, կողմերը «քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, ներառյալ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի վատթարացումը»։ ԱՄԷ ԱԳ նախարարը կարևորել է երկու պետությունների ստեղծման հիման վրա պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար բանակցությունները վերսկսելու հնարավորություններ գտնելու կարևորությունը։ Նա նաև ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի կարևորությունը։