Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…
Կարդալ ավելինՐաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը Ռոթերդամում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում, ապաեւ կուսակցության համագումարի լիագումար նիստում: «Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության անդամներին, Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին, տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ մարտահրավերները ու դրանց վերաբերյալ եվրոպական կառույցների հակասական հետագիծը: Նա անդրադարձել է Ուկրաինայի լայնածավալ ողբերգությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի…
Կարդալ ավելինԵթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան
Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը…
Կարդալ ավելինՀնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի՝ համայնքների զարգացման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն: Հնդկաստանի օժանդակությամբ` մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից…
Կարդալ ավելինՀայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան
Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով: Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված…
Կարդալ ավելինԿապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին. ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»: Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝ 20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար, 1,988.0 հազար դրամ՝…
Կարդալ ավելինՀՀ օմբուդսմենը կրկին մտահոգություն հայտնեց ատելության քարոզչության կապակցությամբ
ՀՀ օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից է ատելության քարոզչության դեմ պայքարը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։ Նրա խոսքով, այս փուլում իրենք շփում են հաստատել շահագրգիռ կողմերի հետ՝ ի դեմս ԶԼՄ-ների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրադարձությունների զարգացման դինամիկան, ըստ ՄԻՊ-ի, ցույց է տալիս իր բարձրաձայնած խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու…
Կարդալ ավելինԲացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ: Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի…
Կարդալ ավելին«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո
Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին: «Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-նշում են ընկերությունից։
Կարդալ ավելինՍիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին
Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ընդգծելով, որ այս տարի…
Կարդալ ավելին