Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք: Դատախազության փոխանցմամբ «Ձորակ» կենտրոնի նախկին տնօրեն Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6000…
Կարդալ ավելինՀունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9 տոկոս. գնանկում է գրանցվել
Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 9 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ այց ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս: Ըստ վիճակագրության՝ առաջին 8 ամիսներին արդյունաբերությունն աճել է 13,7 տոկոսով, շինարարությունը՝ 16,2 տոկոսով, առեւտուրը՝ 20,4 տոկոսով: ծառայությունները՝ 5,6 տոկոսով: Նույն ժամանակահտվածում արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ՝ 113,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 86,8 տոկոսով։ Գրանցվել է 0.1 տոկոսով գնանկում: Իսկ երբ համեմատում ենք այս տարվա օգոստոսի ցուցանիշները նախորդ…
Կարդալ ավելինԽոշոր արտահոսք ԱՄՆ-ում․ երկրի բնակչության մոտ 1/3-ի անձնական տվյալները հայտնվել են համացանցում
Տեղեկատվական անվտանգության հետազոտողները հայտնաբերել են առցանց տվյալների բազա, որը պարունակում է 106,316,633 ԱՄՆ քաղաքացիների՝ երկրի բնակչության գրեթե մեկ երրորդի անձնական տվյալները: Տվյալների բազան ներառում է տեղեկատվություն MC2 Data ընկերության նախնական ստուգման մասին, ներառյալ մարդկանց անունները, հասցեները, հեռախոսահամարները, իրավական և աշխատանքային տարբեր փաստաթղթերի պատճենները և շատ ավելին: Հետազոտողները կարծում են, որ MC2 Data տվյալների բազան հանրությանը հասանելի է դարձել մարդկային սխալի հետևանքով, այլ ոչ թե թիրախավորված հաքերային հարձակման: Դա անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ տվյալների…
Կարդալ ավելինԱյո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Ավինյան (տեսանյութ)
Այո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Բոլորը պարտավոր են պահել խոսքի կշիռն ու արժեքը։ Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթ ու դեռ սպասում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի հաստատմանը։ Երևանը 2018թ ից մինչ այս պահը, ոչ մի քաղաքապետ չի՛ պաշտոնավարել օրենքով սահմանված իր ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածը։ ՔՊ-ն ձախողել է Երևանի կառավարումը ամեն ոլորտում։ Ասե՛լ ե՛ք, դե՛ պահեք ԽՈՍՔԻ կշիռը` «Դուխով» կազմակերպե՛ք արտահերթ ընտրություններ։ Հ.Գ. Իր ֆեսբուքյան էջում այս տողերով է մեկնաբանել մայրաքաղաքի ընդդիմադիր ավագանու…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի փակ հանդիպմանը: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը ելույթներ կունենա «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների առաջնահերթություններ» և «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմաներով քննարկումներին։ ՄՊՀ-ն Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Կիմա Իսպիրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադարամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացարել են կրկնակի ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները (ք․ Երևան, Տիտոգրադյան փ․)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԱյսօր մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բացումը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը այսօր մայրաքաղաքում մեկարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը: Այս տարի ծրագրին մասնակցում…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում
Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։ Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում. Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00, Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին. Բջնիում՝ ժամը 9․30-12․00, Արզականում՝ ժամը 13․00-14․00,…
Կարդալ ավելինԶոհերի թիվը Լիբանանի հարավում Իսրայելի գրոհների պատճառով հասել է 558-ի
Լիբանանի հարավային մասի բնակավայրերին իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածների զոհերի թիվը 492-ից հասել է 558-ի, վիրավորվել է 1 835 մարդ։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ասել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Զոհերի մեջ կան 50 երեխաներ եւ 94 կանայք, զոհվել են նաեւ շտապօգնության 4 աշխատակիցներ, նրանց մեքենաները ենթարկվել են հարվածի օդից,- ասել է նա։- Բացի այդ, իսրայելական ռմբակոծման հետեւանքով քանդվել է հիվանդանոց Բինտ Ջբեյլ քաղաքում»։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էական փոփոխության չի ենթարկվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,…
Կարդալ ավելին