ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար

ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար

Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։ «Տաշքենդում մենք ստորագրել…

Կարդալ ավելին

Հայաստանի խորհրդարանը քննարկել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման վրա ԱԱՀ-ի և տուրքերի վերացման հարցը

Հայաստանի խորհրդարանը քննարկել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման վրա ԱԱՀ-ի և տուրքերի վերացման հարցը

ՀՀ կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով երկարաձգել մեծ, փոքր և միջին չափի ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների և էլեկտրական շարժիչով մոպեդների ներմուծման գործող ավելացված արժեքի հարկի արտոնությունը։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ դեռևս 2019 թվականից գործող արտոնությունը լրանում է 2026 թվականի հունվարի 1-ին։ Ուստի, հաշվի առնելով առկա դրական արդյունքները, իշխանությունները նպատակահարմար են համարել այդ արտոնությունները երկարաձգել…

Կարդալ ավելին

Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 452, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1545 այլ իրավախախտում։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…

Կարդալ ավելին

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը։ Այն 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետեև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ Սոնարիա Ֆերնանդեսի նախաձեռնությամբ։ Ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանի խոսքով, երկու ցուցադրություններին էլ ներկաների ճնշող մեծամասնությունը բրազիլացիներ են եղել և ցուցադրություններին…

Կարդալ ավելին

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու…

Կարդալ ավելին

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԵՐԵՔ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԵՐԵՔ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

    Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ)…

Կարդալ ավելին

Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

  Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները: Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով ներկայացվում են հայտերի փաթեթները։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան»

հասարակական կազմակերպության միջև եռակողմ հուշագիր՝ ուղղված 100 հա նոր անտառ հիմնելուն: Երևան, 28 նոյեմբերի, 2025թ. Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև եռակողմ հուշագրի ստորագրումը։ Հուշագրի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի և բոլոր առևտրային բանկերի ֆինանսավորմամբ երեք տարում կհիմնվի 100 հա նոր անտառ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր թվով տնկվելու է 300,000 (երեք հարյուր հազար) տեղական անտառային տեսակի ծառ: Անտառհիմնումն…

Կարդալ ավելին

AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է

AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է

Ամիօ բանկը տեղեկացնում է, որ գործունեության 2 տարիների ընթացքում բանկի հավելվածի՝ AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։ Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, և այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձևակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։ Բացի այդ, հավելվածում ավանդ ձևակերպելը շատ արագ է՝ տևում է 1 րոպեից էլ քիչ, և բանկի ավանդների 85%-ը ձևակերպվել է հենց AMIO Mobile-ով։ AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաև անվճար* թվային…

Կարդալ ավելին
1 49 50 51 52 53 826