1945 թվականի հոկտեմբերի 24-ին կազմավորվեց Միացյալ ազգերր կազմակերպությունը:ՅՈՒՆԵՍԿՕ-ն մաս է կազմում միջազգային կազմակերպությանը եվ ուրեմն այս տարի նույն օրը պատահական չէր օրացույցն ընտրված երբ Բյուրականի Աստղադիտարանում նշվում էր մեր մեծանուն աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի տեսության ՝ աշխարհում դեռևս միակ ամենաշատը թիթեղների վրա շուրջ (37 հազար) գրանցած գալակտիկաների աստղերի երիտասարդությունը ապացուցող տեսության հիմնաքարն է:Այսպիսով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք հանդիսացող հանրաճանաչ Մարգարյանի շրջահայությանը (գրանցվել է 2011 թվին)։ Այս արժեքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում…
Կարդալ ավելինՌուսաստանից Հայաստան կենդանի խոզերի արտահանումը կրկնապատկվել է
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Ռոսսելխոզնադզորը գրանցել է մսի և կաթնամթերքի, կարտոֆիլի և վարունգի արտահանման ծավալների աճ, գրում է «Առևտուր առանց սահմանների» պարբերականը։ 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռուսաստանյան արտադրողներն ավելացրել են ինչպես անասնաբուծական, այնպես էլ բուսական, մրգային և բանջարեղենային ապրանքների արտասահման մատակարարումների ծավալը։ Ռուսաստանից Հայաստան կենդանի խոզերի արտահանումը կրկնապատկվել է. Եթե 2023 թվականի 9 ամիսներին Հայաստան արտահանումը կազմել է 27,5 հազար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 53,7 հազար գլուխ։
Կարդալ ավելինՆախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով.ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ կողմից Progressarmenia.com-ին փոխանցված տվյալների նախորդ ՝ 2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է գողության 4705 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 4319 դեպք։ Ընդհանուր առմամբ գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով: Ըստ այդմ՝ 5,5 տոկոսով նվազել են նաև բնակարանային գողությունները։
Կարդալ ավելինՄեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը: Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր:…
Կարդալ ավելինՖրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը.նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն: Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն…
Կարդալ ավելինՍտեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր. ԿԳՄՍՆ
Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA») ծրագրի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը, ապահովել հայաստանյան մշակութային դաշտի առավել ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն հրատարակվել է լատվիերենով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: https://www.petergailis.lv/ «Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անցած դարաշրջանի անկատար երազանքներ»,- նշվում է գրքի առաջաբանում:
Կարդալ ավելին«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը
Երևանում շարունակվում է անիմացիոն տոնը․ «ՌեԱ» 16-րդ փառատոնը՝ էլ ավելի մասշտաբային ծրագրով, համախմբել է անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։ Փառատոնի օրակարգը հագեցած է։ Միջազգային ամենահայտնի փառատոների ֆիլմերի ցուցադրություններին, MarAni անիմացիոն շուկայի աշխատարաններին և վարպետաց դասերին համընթաց հոկտեմբերի 23-ին նկարիչների միությունում ցուցահանդեսի բացման արարողությամբ ազդարարվեց «ՌեԱ» պատկերապատման արվեստի (ReA Comics Art) ծրագրի մեկնարկը։ Հոկտեմբերի 23-27-ն այստեղ ներկայացված կլինեն Օրելի «Արմինեի երեք կյանքերը», Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել»,…
Կարդալ ավելինՍպանություն Խաչփար գյուղում․ ձերբակալվել է սպանվածի կինը.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա: Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ…
Կարդալ ավելինԹուրք-ադրբեջանական շահերի բախում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում.«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը»
Չնայած Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, սակայն նրանց երկարաժամկետ ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում է ոչ միայն տնտեսական, այլև՝ մշակութային ոլորտում: Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում: Այս ամենն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին, որոնք ձգտում են պահպանել իրենց վերահսկողությունը, կամ որ…
Կարդալ ավելին