Դիմի´ր Ամիօ բանկ և ձեռք բեր երազանքներիդ ավտոմեքենան հայաստանյան ցանկացած ավտոսրահից: Բանկն ավտոմեքենա ձեռք բերելու համար տրամադրում է վարկեր ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից: Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` Կանխավճար` սկսած 10%-ից Տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ Կանխավճար` սկսած 20%-ից Տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%) Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ներկայացնել գրանցված եկամուտ` 50% և ավելի կանխավճարի դեպքում վարկի ձևակերպումը կիրականացվի առանց…
Կարդալ ավելինՇենավան գյուղի բնակիչը «Կալաշնիկովի» ինքնաձիգ էր պահում․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, 2 փամփուշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտով և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ…
Կարդալ ավելինԳեղեցկություն կերտողը’ ամենայուրատիպ ակնդետն է…
Արդի բժշկությունը կամ ժամանակակից բժշկությունը ներառում է գիտական հիմքով զարգացած բժշկական գիտելիքներ, տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք կիրառվում են մարդկանց առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար։ Այն հիմնվում է բնական և կենսաբժշկական գիտությունների ձեռքբերումների վրա։ Գեղեցկության յուրատիպ միտումները օր օրի շարունակում են մուտք գործել կանանց ու աղջիկների աներևակայելի յուրատիպ աշխարհ։ 21֊րդ դարն էլ հիմնվելով վաղնջական ժամանակներից մուտք գործած կոսմետոլոգիական գաղտնիքների վրա շարունակում է հող հարթել դեպի կանացի հավերժ երիտասարդության դրսևորում։ Ժամանակակից կոսմետոլոգիան Հայաստանում ակտիվորեն…
Կարդալ ավելինԱմփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից: 2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը…
Կարդալ ավելինՊետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։
Կարդալ ավելինՅՈւՆԻՍԵՖ-ը կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում
Ադրբեջանում ՄԱԿ մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Ռեպորտ» գործակալությունը՝ հղում կատարելով ՅՈւՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրին։ Նրա խոսքով՝ գրասենյակի գործունեության դադարեցման գործընթացը փուլերով տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում: «ՅՈւՆԻՍԵՖ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի եւ կենտրոնակայանի միջոցով»,- ասել է Մազուրը: ՅՈւՆԻՍԵՖ-ը Ադրբեջանի կառավարության հետ աշխատում է 1993-ից։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մայիսի 14-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10,…
Կարդալ ավելինԿարկուտն ավերել է խնձորի, խաղողի, պոպոքի բերքը
Արագածոտնի և Արարատի մարզի մի շարք գյուղերում տեղացած ուժգին կարկուտը վնասել է ամբողջ բերքը: Խոշոր կարկուտից տուժել են հատկապես Աղձք և Օրգով գյուղերի բնակիչները: «Պոպոքի, խնձորի ամբողջ բերքը լցվել է ծառերի տակ: Ահավոր վիճակ էր, ամբողջ փողոցները սպիտակ կարկուտի շերտով են փակվել»,- progressarmenia.com-ի հետ զրույցում ասաց Ազատավան գյուղի բնակիչներից մեկը: Պակաս վնաս չեն կրել Հնաբերդի, Նորաշենի , Այգեստանի և Արտաշատի մի շարք այլ գյուղական բնակավայրի այգիները: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց տեղացած կարկուտը շատ ուժգին…
Կարդալ ավելինՍպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու երկրների միջև ռազմավարական տնտեսական գործընկերություն հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգներում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին։ Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ստորագրել են էներգետիկայի, պաշտպանության, տիեզերքի, հանքային պաշարների ոլորտներում համագործակցության համաձայնագրեր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր Արդարադատության նախարարության հետ՝ վարակիչ հիվանդությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Սպիտակ տունը Թագավորության հետ կնքված գործարքներն անվանել է պատմական և…
Կարդալ ավելինԳերմանիայի կանցլերը Ռուսաստանին ավելի խիստ պատժամիջոցներով է սպառնում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի զգուշացրել է Ռուսաստանին, որ Եվրամիությունը կկիրառի ավելի խիստ պատժամիջոցներ նրա դեմ, եթե Մոսկվան այս շաբաթ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ «Մենք համաձայն ենք, որ եթե այս շաբաթ իրական առաջընթաց չլինի, մենք համատեղ կաշխատենք եվրոպական մակարդակով՝ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու համար,-շեշտել է Մերցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում։ -Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և ֆինանսական շուկան»։ Միցոտակիսն, իր հերթին, շեշտել է,…
Կարդալ ավելին