Ծայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին»

Ծայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին»

Հրեա ծայրահեղականները երեկ՝ հունվարի 11-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։ «Առաջին անգամն է, որ նման գրություններ են թողնում հայկական վանքի պատերի վրա։ Մենք Ոստիկանությունում բողոք ենք ներկայացրել։ Ոստիկանն առավոտյան եկավ, Պատրիարք Հայրը իր վրդովմունքն ու դատապարտող խոսքն ասաց։ Սպասում ենք, որ Ոստիկանությունը ձերբակալի այս արարքը կատարողներին եւ համապատասխան գործընթաց սկսի»,- նշեց Տեր…

Կարդալ ավելին

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արցախի կյանքի ճանապարհն արդեն մեկ ամիս է՝ փակ է. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել է Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ եւ որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ: Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության իշխանությունները ներմուծել են պարենի կտրոնային համակարգ։ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման միակ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները

Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Նշենք, որ Հայաստանից Արցախ մտնող՝ ֆիքսված ինտերնետ կապի մալուխները անցնում են այն տարածքով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։ Հիշեցնենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ…

Կարդալ ավելին

Մահացել է ԱԺ նախկին պատագամավոր Վրեժ Մարկոսյանը

Մահացել է ԱԺ նախկին պատագամավոր Վրեժ Մարկոսյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը: Նա 73 տարեկան էր. ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է տարբեր պարգեւների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ): Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00-ին, Սուրբ Հովհաննես…

Կարդալ ավելին

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի 2017-2020 թթ. մասնավորեցման ընկերությունների ցանկից. հարցը քննարկվել է Առողջապահության հարցերի հանձնաժողովում

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի 2017-2020 թթ. մասնավորեցման ընկերությունների ցանկից. հարցը քննարկվել է Առողջապահության հարցերի հանձնաժողովում

Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 12-ի նիստում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը: Զեկուցողի խոսքով կենտրոնը գործում է 2020 թ. հունիսից, ներկայումս իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային եւ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաեւ ռադիոիզոտոպի արտադրություն: Հաշվի առնելով, որ կենտրոնը նման հետազոտություններ…

Կարդալ ավելին

Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղերի շրջանառության ոլորտում որոշակի վերահսկողություն իրականացնելով, անօրինական ներկրված, չգրանցված, ժամկետանց, կեղծ դեղերի վաճառքը հնարավորինս կանխելն ու ռիսկերը նվազեցնելը: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Գործող…

Կարդալ ավելին

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին:Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ…

Կարդալ ավելին

«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացուցիչ երաշխիքներ սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար: Այս մասին ասել է նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի հերթական նիստի ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ առաջարկվում է երաշխիքներում ներառել հիպոտեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, որոշակի ծախսերի փոխհատուցումը եւ այլ արտոնություններ: Գեղամ Նազարյանը նշել…

Կարդալ ավելին

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները. հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները. հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել ՀՀ կառավարության որոշման մեջ:  Այս մասին նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում` ներկայացնելով ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց…

Կարդալ ավելին

Կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները

Կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Կառավարության հեղինակած ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական…

Կարդալ ավելին
1 426 427 428 429 430 572