Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան

Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան

Հունիսի 14-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքն է կայանալու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,- գրել է շարժման առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Կարդալ ավելին

Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան

Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան

Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակերոեւոր մարտահրավերներից մեկն է, որովհետեւ այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են: Պետք է հասկանանք, թե ինչպես արդյունավետ կառավարենք պետական գույքը: Կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, եւ կան պետական գերատեսչություններ, որոնք տարածքներ են վարձակալում այդտեղ տեղավորվելու համար»,-ասաց…

Կարդալ ավելին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով

Ռուսաստանի եւ Հայաստանի ամուր բարեկամական հարաբերությունները փորձությունների եւ սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, կողմերը սերտ կապեր են պահպանում տարբեր ոլորտներում։ Այս մասին հինգշաբթի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «[Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ] մարդկային կապերն անխզելի եւ դարավոր են՝ դա պետությունների միջեւ լավագույն հիմքն է։ Քիչ չեն այդ հիմքը փորձությունների ենթարկել ցանկացողները, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության,…

Կարդալ ավելին

Համայնքների նոր խոշորացում կիրականացվի

Համայնքների նոր խոշորացում կիրականացվի

Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։ Այսպիսով, Հայաստանում կիրականացվի համայնքների նոր խոշորացում։ Արագածոտնի մարզում Արագածավան համայնքը կմիավորվի Թալին համայնքին, Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ համայնքը կմիանա Ճամբարակ համայնքին, Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Շնող եւ Օձուն (Ալավերդի խոշորացված համայք) համայնքները,  ինչպես նաեւ Տաշիր, Մեծավան, Սարչապետ համայնքները։ Սյունիքի մարզում Սիսիան եւ Գորայք համայնքները կմիավորվեն։ Այսպիսով, Հայաստանում կհայտնվի 71 համայնք։ Նրանց միավորումը նախատեսվում…

Կարդալ ավելին

Կառավարոթյունում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Կառավարոթյունում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր, NEWS.am-ին տեղեկացնում են Կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր…

Կարդալ ավելին

Չավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքին

Չավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքին

Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանին։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Չավուշօղլուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հույս հայտնել, որ այն կկարգավորվի։ Չավուշօղլուն հետաքրքրվել է պոլսահայ համայնքում ընտրությունների հարցերով եւ ստացել պատասխան, որ շուտով կանոնադրությունը պատրաստ կլինի։ Պատրիաք Մաշալյանը Չավուշօղլուին հայտնել է, որ Ներսես Շնորհալու 850-ամյակի կապակցությամբ ցանկանում են Հռոմկլա եւ հարակից վայրեր (Կիլիկիա)…

Կարդալ ավելին

Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը

Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը

Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորումներով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության համար տնտեսվարողը դիմում է Ֆինանսների նախարարությանը՝ ծանուցելով նման գործունեություն իրականացնելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ Ֆինանսների նախարարության փոխարեն կլինի Կառավարության կողմից լիազորած…

Կարդալ ավելին

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ

Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտացված խնամք եւ սոցիալական ծառայություններ: Այդ եւ այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում: Սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման եւ սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար Կառավարությունն առաջարկում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: Սահմանվում են պետական վկայագիրը եւ աջակցության…

Կարդալ ավելին

Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի…

Կարդալ ավելին

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ  գույքի առք…

Կարդալ ավելին
1 482 483 484 485 486 570