Իսրայելի կաբինետի անդամներին արբանյակային հեռախոսներ են բաժանել հնարավոր պատերազմի սկսվելու և բջջային կապ չլինելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։ «Կառավարության նախարարներին, և ոչ միայն կաբինետի անդամներին, արբանյակային հեռախոսներ են տրվել՝ կապված երկրի վրա Իրանի հնարավոր հարձակումների հետ», – ասվում է հրապարակման մեջ: Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի կառավարությունը ձգտում է «հնարավորն անել»՝ անխափան հեռախոսակապ ապահովելու համար։ Բարձրագույն ղեկավարությունը ստացել է նախապես գնված արբանյակային հեռախոսներ, իսկ մյուս նախարարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ձեռք…
Կարդալ ավելինՕգոստոսի 4-ին ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն
Օգոստոսի 4-ին՝ երկաթուղայինների օրվա առիթով, ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքները քաղաքացիներին կսպասարկեն անվճար (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի): Անվճար կերթևեկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։
Կարդալ ավելինԵվս մեկ վարկ Հայաստանի համար. այս անգամ 40 մլն դոլարի չափով
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս ծրագրով նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։ Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, ենթակայանների…
Կարդալ ավելինՊետությունը խոշոր սպանդանոցներին փոխհատուցում կտա ավելացված արժեքի հարկի 75 տոկոսի չափով
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հաստատեց Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նխարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ այս ծրագրի ընդունումը բխում է սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու վարչապետի հանձնարարականից, և պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով, այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները…
Կարդալ ավելինԱմառային զորակոչի ընթացքում իրավունքների հետ կապված աջակցության համար կարելի է դիմել ՄԻՊ-ին
Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։
Կարդալ ավելինԳազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 39,4 հազարի. Գազայի առողջապահության նախարարություն
Ավելի քան 39 հազար 400 պաղեստինցի է սպանվել Գազայում, ՝ 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 հազար 480-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 91 հազար 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և ռմբակոծությունների արդյունքում սպանվել է 35, վիրավորվել՝ 55 արաբ»։
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանն այցելել է Մասիսի ՀՀԿ գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ
Հուլիսի 31-ին, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։
Կարդալ ավելին2024-ի հունվար-հունիսին բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ. Դա կանխատեսված ցուցանիշի 92%-ն է
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 92% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2 % ով կամ 83 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 87.5%…
Կարդալ ավելինՍուրճ խմելիս այրոցի և դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ ընդունելն անարդյունավետ է. Daily Mail
Հակադեպրեսանտներն ու այրոցի դեմ դեղամիջոցները կարող են կորցնել իրենց թերապևտիկ ազդեցությունը, եթե ընդունվեն սուրճ խմելիս: Դրա մասին Daily Mail-ին հայտնել են լոնդոնյան թերապևտ Նատալի Ռաութը և բրիտանական թագավորական դեղագործական ընկերության գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Պարաստու Դոնյայը։ Բժիշկ Ռաութն ճշտել է, որ շատ մարդկանց հայտնի է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների և արյունը ջրիկացնող կոֆեինի վրա հիմնված ըմպելիքների համատեղումը: Սուրճի կամ էներգետիկ ըմպելիքների խթանիչ ազդեցությունը մեծացնում է անբարենպաստ կողմնակի ազդեցությունների վտանգը կամ կարող է…
Կարդալ ավելինՄեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝…
Կարդալ ավելին