Ադրբեջանը քննադատում է, որ Հայաստանը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Իտալիայից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից: Ինչու Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել…
Կարդալ ավելինԱրցախի թեմը հանդիպում է կազմակերպել
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել առցանց հարթակներում գործող Արցախի հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:
Կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է նախապես ձեռք բերել թվային ուղետոմս
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։ Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։ QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման։
Կարդալ ավելինՍտացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս են բերվել 55 մեքենա․ ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք…
Կարդալ ավելինՈւսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը…
Կարդալ ավելինՀանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)
Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել…
Կարդալ ավելինՍփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը
Երևան, Հայաստան (30․08․2024թ․) – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը: Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ «Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրզվորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, կաշառակերության՝ 4,…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ, – սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման սենյակների մեջ, – սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, –…
Կարդալ ավելինՀայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա
Օգոստոսի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում…
Կարդալ ավելին