ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է…
Կարդալ ավելինՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ: Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000 դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:Հանձնաժողովն առաջին…
Կարդալ ավելին2023-ին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար կհատկացվի 50,5 մլրդ դրամ
Մեր բոլոր տնտեսական, ճյուղային եւ քաղաքական գաղափարներն արտացոլված են Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծում։ Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականին ցանկության ու համառության դեպքում հնարավոր է լուծել երկրի առջեւ դրված բոլոր խնդիրները։ «2023 թվականին նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 334,6 մլրդ դրամ։ Դրա շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝…
Կարդալ ավելինԲաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել․ Ալիեւ
Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրա հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին Սոչիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։ Ադրբեջանը համեմատաբար վերջերս…
Կարդալ ավելինՊետք է ինչ-որ կերպ վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը․ Պուտին
Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Սոչիում, բացելով հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Հակամարտությունն արդեն տասնամյակներ է տեւում։ Եվ այն պետք է ինչ-որ կերպ վերջ տալ: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք դրան: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է…
Կարդալ ավելինՀրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների…
Կարդալ ավելինՊուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի եւ Ալիեւի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները
Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր։ Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն…
Կարդալ ավելինՀայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով
Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում…
Կարդալ ավելին