Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման. հայտարարություն

Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման. հայտարարություն

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ: Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես…

Կարդալ ավելին

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում է, որ մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

Կարդալ ավելին

Ադրբեջանի նախարարը Հայաստանի առաջարկներն առաջարկ չի համարում

Ադրբեջանի նախարարը Հայաստանի առաջարկներն առաջարկ չի համարում

Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը ներկայացրեց Հայաստանին խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքները. Հայաստանը հայտարարեց, որ այդ սկզբունքներն իրենց հարմար չեն։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի 6 առաջարկների մասին. «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Սակայն եթե նայեք փաստաթղթին, ապա այն առաջարկներ կոչել չի կարելի։ Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել արձագանքի…

Կարդալ ավելին

«Գետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին». ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին

«Գետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին». ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ճամպրուկս ու ես» հաղորդումը  վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում հաղորդման ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը պատմեց, որ իրենց«Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ. «Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։ Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում…

Կարդալ ավելին

Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն

Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն

Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց 2-3 մեքենայով ավտոերթեր կազմակերպել։ «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ»,- ասաց Սաղաթելյանը։

Կարդալ ավելին

Քրիստոսի արձան-համալիրի մրցույթում հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի առաջարկը

Քրիստոսի արձան-համալիրի մրցույթում հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի առաջարկը

Այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, NEWS.am-ը տեղեկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի էջից: «Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով,…

Կարդալ ավելին

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակչում

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակչում

Թուրինում այս պահին տեղի է ունենում «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի շրջանակում մասնակիցներն արդեն ավարտել են իրենց մրցութային ելույթները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով եզրափակեց այսօրվա մրցութային շոուն: Առջեւում քվեարկության ամփոփումն է, որի արդյունքում առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած 17 երկրներից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ փուլ՝ այն մասնակիցները, որոնք կհավաքեն թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողի կողմից բավականաչափ ձայներ: Այսօրվա քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան,…

Կարդալ ավելին

«Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին

«Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին

Նիդերլանդների Ասեն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», «մարդասպան» և «հողատու» վանկարկումներ են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում։ Հիշեցնենք, որ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էին Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում պետք է ներկա գտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման…

Կարդալ ավելին

Մենք չենք խորանում Երեւանի եւ Բաքվի բանակցությունների բովանդակության մեջ եւ գնահատում ենք Փաշինյանի հայտարարությունը․ ԵՄ

Մենք չենք խորանում Երեւանի եւ Բաքվի բանակցությունների բովանդակության մեջ եւ գնահատում ենք Փաշինյանի հայտարարությունը․ ԵՄ

Մենք միջնորդ ենք եւ չենք խորանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Այս բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջեւ է, բայց այստեղ պետք է լինի նաեւ փոխզիջում։ Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա ապրիլին արեց»,- հավելեց Վիկտորինը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից…

Կարդալ ավելին

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422900-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11538 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3069240 է: Փաստացի այս պահին բուժվում է 544 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412050 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 31 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել…

Կարդալ ավելին
1 492 493 494 495 496 568