Արարատի մարզում «Վեոլիա Ջրի» կողմից նախատեսված ջրաչափի հաշվիչի համար փորված հորի մեջ հայտնաբերվել է կնոջ դի

Արարատի մարզում «Վեոլիա Ջրի» կողմից նախատեսված ջրաչափի հաշվիչի համար փորված հորի մեջ հայտնաբերվել է կնոջ դի

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա  Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին

«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ

«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ  Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ

2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն  սփյուռքից ժամանած մեր  հայրենակիցներից շատերի  համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի  ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց  սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…

Կարդալ ավելին

Վարչապետը Եղվարդում ներկա է գտնվել համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը

Վարչապետը Եղվարդում ներկա է գտնվել համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին: Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը՝ մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը

ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը՝ մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։ ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր։ Երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։ Այսպիսով՝ ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը։…

Կարդալ ավելին

Դատախազը պահանջել է, որ դատարանն արգելի Ստամբուլի քաղաքապետին զբաղվել քաղաքական գործունեությամբ

Դատախազը պահանջել է, որ դատարանն արգելի Ստամբուլի քաղաքապետին զբաղվել քաղաքական գործունեությամբ

Թուրք դատախազը պահանջել է, որ դատարանն արգելի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ պետական պաշտոնյաներին «վիրավորելու» պատճառով։ Դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ դեկտեմբեր, տեղեկացրել է Reuters-ը։ Իմամօղլուն դատարանի առջեւ է կանգնել այն ելույթի համար, որն ունեցել է 2019թ. նույն թվականին չեղարկված քաղաքապետի ընտրությունների մասին, որում նա «հիմարներ» է անվանել կրկնակի ընտրությունների մասին որոշումն ընդունողներին։ Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ Իմամօղլուն կդառնա Էրդողանի ուժեղ մրցակիցը, եթե եկող տարի առաջադրվի համազգային ընտրություններում։ Դատարանը գործի քննությունը հետաձգել…

Կարդալ ավելին

Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր քվորում չապահովվելու պատճառով չի կայացել

Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր քվորում չապահովվելու պատճառով չի կայացել

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր՝ նոյեմբերի 11–ին, քվորում չապահովվելու պատճառով չի կայացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգ-համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանը։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընտրություններում քիչ մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։ «Ըստ ընթացակարգի՝ մեկ ժամ սպասել ենք, բայց մյուս երկու ուժերն այդպես էլ չներկայացան նիստին։ Արրձանագրվեց, որ նիստն իրավազոր չէ եւ այն հետաձգվեց նոյեմբերի 14–ին, ժամը 11։00–ին։ Օրենքով սահմանված կարգով…

Կարդալ ավելին

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն: Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր…

Կարդալ ավելին

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆ ՈՒ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ԻՆՏՐԻԳԸ

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆ ՈՒ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ԻՆՏՐԻԳԸ

Չարենցավան խոշորացված համայնքում երեկ կայացավ առաջին ավագանու նիստը, այսուհետ (նստաշրջան): Հիշեցնենք , որ սեպտեմբերի 25 –ին Չարենցավանում ևս  կայացան ՏԻՄ  համամասնական ընտրություններ: Այսպիսով ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի քսանհինգին տեղի ունեցած ընտրություւնների արդյունքներով «Չարենցավանի համայնքի ավագանի ընտրվելու մասին»   N 11-Ա որոշումը տեղի ունեցավ առաջին նիստը, որը վարեց տարիքով   ամենամեծ ավագանու…

Կարդալ ավելին

Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել` Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Կարդալ ավելին
1 449 450 451 452 453 572