Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Նշենք, որ Արարատ…
Կարդալ ավելինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։ Միաժամանակ նա երկրաշարժերը, մասշտաբների ու ավերածությունների հետ կապված, բացառիկ բնական երեւույթ է անվանել։ «Ողորմածություն եմ մաղթում իմ 35 418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Ապաքինում եմ մաղթում 105 505 վիրավորներին, որոնք փրկվել են»,- ասել է Էրդողանը։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել…
Կարդալ ավելինՊուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն…
Կարդալ ավելինՓետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Կարդալ ավելինՄահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը
Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը: Նոյեմբերյանի համայնքապետարանը ցավակցություն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ապրած տարիներին եղել են ընկեր, գործընկեր և պարզապես համայնքի բնակիչ, որ ճանաչել, հարգել ու սիրել են նրան՝ ի սկզբանե որպես հարգարժան մարդու և համայնքի ղեկավարի։ Կարեն Աբազյանը ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ կուսակցությունից:
Կարդալ ավելինԱրմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը
Բժիշկ-պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը: Այս մասին հաղորդեցին Դատախազությունից: Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն…
Կարդալ ավելինԹուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ դատախազությունը երկրի արդարադատության նախարարության հանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում հանցագործությունները հետաքննելու համար, փոխանցում է Anadolu-ն։ Նա նշել է, որ հաստատվել է երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, եւս 113 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման։ Միեւնույն ժամանակ, շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել 10 նահանգների 171 882 շենքերում: «Մենք պարզել ենք,…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱՋԸ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Տեառնընդառաջի տոնն այսօր մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը մարդաշատ էր՝ բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը: Համայնքի նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։ Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է…
Կարդալ ավելինՆվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար
Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով … ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները` 1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց, 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ: Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ…
Կարդալ ավելինՀայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ
Թուրքական մամուլն անդրադարձել է Մարգարայի կամուրջով Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Կարդալ ավելին