Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ: Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար. «Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է…
Կարդալ ավելինՄելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը եւս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Կարդալ ավելին«Հայփոստ»-ի ինկասացիայի մեքենայից գողացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը. Մեջը եղել է 6,5 մլն դրամ
Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: ՀՀ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 496.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.40 դրամ (աճել է 7.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.29 դրամ (աճել է 12.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.31 դրամով):
Կարդալ ավելինՎահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն
Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Այսօր ավելի վաղ հրապարակվել էին Վահագն Խաչատուրյանի ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը,…
Կարդալ ավելինՄակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի…
Կարդալ ավելինՀայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները
Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։ «Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի…
Կարդալ ավելինԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ …
Կարդալ ավելինԱտոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինԸնտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը
Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։ ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝…
Կարդալ ավելին