Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի…
Կարդալ ավելինՀայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները
Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։ «Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի…
Կարդալ ավելինԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ …
Կարդալ ավելինԱտոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինԸնտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը
Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։ ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝…
Կարդալ ավելինԼավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան
Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք…
Կարդալ ավելինԴատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 489.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.19 դրամ (աճել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.93 դրամ (աճել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.57 դրամ (նվազել է 0.20 դրամով):
Կարդալ ավելինՌուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարությունը: «Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր…
Կարդալ ավելինԴիմակ կրելն այլևս պարտադիր չէ. նախարարի նոր որոշումը
Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ…
Կարդալ ավելին