Լավ գրքի վրա ծախսված գումարն ափսոս չէ, սակայն ինչու՞ չօգտվել շահավետ հնարավորությունից։ Մինչև սեպտեմբերի 20-ը Amio Mastercard թվային քարտով վճարելիս կստանաք 20% քեշբեք։ Առաջարկը գործում է ՀՀ-ում գործող բոլոր գրախանութներում՝ ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph և այլն։ Ի դեպ, AMIO Mobile-ում ՀՀ դրամով թվային քարտ բացելն ամբողջովին անվճար է և տևում է մի քանի վայրկյան։ Քարտը բացելուց անմիջապես հետո այն կարող եք կցել Apple/Google pay-ին և կատարել վճարումներ:…
Կարդալ ավելինДля поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой
Для поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой! Самый долгожданный в Армении спектакль-монолог «Сны о рояле»! 29 сентября, концертный зал имени Арама Хачатуряна, под аккомпанемент Андреаса Осокина, по произведениям Осипа Мандельштама, Бориса Пастернака, Булата Окуджавы, Марины Цветаевой, Веры Полозковой…. На сцене только женщина, музыка, луч света и стихи. О добре, свободе, о ценности жизни и милосердии, о мире. Приходи послушать великую поэзию в исполнении непревзойденной Чулпан Хаматовой!
Կարդալ ավելինԴիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը
Առողջարանային , պատմամշակութային արժեքներով հզոր և զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող Դիլիջան համայնքն ընդունել է իր բարեկամ քաղաքի պատվիրակությանը: Այդ մասին փոխանցում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես ասվում է,- «Դիլիջանի համայնքապետարանի հրավերով Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետ պարոն Ժան-Մարի Հալսդորֆի գլխավորած պատվիրակությունը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանի համայնքապետարանում, որտեղ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Պետանժի քաղաքապետ պարոն Հալսդորֆը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները և կնքել են…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ…
Կարդալ ավելինՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին
Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի…
Կարդալ ավելինՎերագործարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հերթագրման համակարգը
Հարգելի՛ քաղաքացիներ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։ Միաժամանակ, սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ կտրոնների միջոցով։ Քաղաքացիներին հորդորում ենք հերթագրվել առցանց, քանի որ առցանց հերթագրումն ավելի արագ սպասարկվելու հնարավորություն է տալիս: Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Սեպտեմբերի 12-ից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր տարածքային ստորաբաժանումներում: Առաջիկա շաբաթում համակարգը կներդրվի նաև մարզային 19…
Կարդալ ավելինԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների…
Կարդալ ավելին1,9 մլրդ դրամ կհատկացվի 16 համայնքի 25 սուբվենցիոն ծրագրերի համար
Առաջարկում ենք մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 925 մլն դրամ հատկացնել 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Որ այդ հատկացումն էլ իրականացնենք, [ստացվում է]՝ արդեն այս տարի Կառավարությունը 15 մլրդ 660 մլն դրամ հատկացրել է համայնքներին սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են գազիֆիկացման, գազատարի կառուցման, ճանապարհների, բակերի նորոգման, հիմնանորոգման, ջրահեռացման համակարգի ու…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն անփոփոխ է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.39 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ «Հայպետհիդրոմետ»-ից հաղորդում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+24, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30, Սևանա լճի…
Կարդալ ավելին