Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան…
Կարդալ ավելին10% և 20% cashback բոլոր գրախանութներում Mastercard-ի հետ
Ուսումնական տարին սկսելուն բան չմնաց։ Այս տարվա նախադպրոցական գնումները սպասված են նաև ծնողների համար։ Ամիօ Мastercard-ի բոլոր քարտապանները կստանան մինչև 20% Cashback ՀՀ տարածքում գործող բոլոր գրախանութներում* անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում։ Ակցիայի մանրամասները՝ Առաջարկը գործելու է 15.08․2024թ.-ից մինչև 20․09․2024թ. ներառյալ Քարտապանները կստանան 20% Cashback` AMIO Mastercard թվային քարտով գործարք կատարելիս, և ևս 10% Cashback` AMIO բանկի այլ Mastercard քարտով գործարք կատարելիս Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող Cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ…
Կարդալ ավելինԳուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո հայտարարություն է տարածել
Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո հայտարարություն է տարածել։ «Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի…
Կարդալ ավելինԲացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել,…
Կարդալ ավելինՀայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՆ
Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ «Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՀՀ ՊՆ-ն հերքում է կրակ բացելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդումը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հերքում է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Շնորհավորելով Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված…
Կարդալ ավելինԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Բանկը վերահսկվում…
Կարդալ ավելինԵրևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սեսմիկ ծառայություն
Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ի հրավիրված ասուլիսին ասաց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։ «Եթե երևանյան խզվածքը աշխատի, այդ 45 տոկոսը միայն երևանյան խզվածքի մոտ չէ։ Ենթադրենք Նոր Նորքի զանգվածի շենքերն են ավելի բազմաբնակարան։ Այդ 45 տոկոսը ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Գուցե այդ 45 տոկոսի 5 տոկոսն այնպես է ձևափոխվել, կամ նույնիսկ ցածր խոցելիություն ունեցող շենքը հնարավոր է, որ դարձել է բարձր խոցելիություն ունեցող շենք։ Մենք ունենք բնակֆոնդի…
Կարդալ ավելին