Հայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ

Հայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը  նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 387.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.30 դրամ (նվազել է 4.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  515.86 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.14 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-429 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ԵԱՏՄ-ում միասնական տրանսպորտային տարածք է ձևավորվում. ԵՏՀ ղեկավար

ԵԱՏՄ-ում միասնական տրանսպորտային տարածք է ձևավորվում. ԵՏՀ ղեկավար

ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով։ Նրա խոսքով, համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կառավարությունների ղեկավարներն այսօր հաստատել են 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը։ Այսպիսով, ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ Մասնակիցները հաստատել են էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում փոխանակման կանոնները։ Սա շուկայի հաջող գործունեության համար անհրաժեշտ կանոնների փաթեթի վերջին…

Կարդալ ավելին

Ռյուտեն խոսել է ՌԴ տարածքի վրա հարձակումների մասին. Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի

Ռյուտեն խոսել է ՌԴ տարածքի վրա հարձակումների մասին. Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի

Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է մղում, և միջազգային իրավունքի համաձայն, իրավունք ունի պաշտպանվելու: Նույնիսկ եթե սա ներառում է իր սահմաններից դուրս գործողություններ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր դաշնակից ինքնուրույն է որոշում Ուկրաինային աջակցության մակարդակը։ «Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է վարում։ Սա նշանակում է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու։ Եվ ինչպես գիտենք, միջազգային իրավունքի համաձայն, այս իրավունքը չի ավարտվում սահմանին։ Սա նշանակում է աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության…

Կարդալ ավելին

Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է ՝ անընդունելի է ցանկացած սահմանային փոփոխություն

Փաշինյանի հետ հանդիպմանը  Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է ՝ անընդունելի է ցանկացած սահմանային փոփոխություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ: Մոհամմադ Ռեազ Արեֆին շնորհակալություն է հայտնել…

Կարդալ ավելին

Քո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

Քո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

Ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու համար Visa-ն գործարկել է Visa Airport Companion հավելվածը, որտեղ կարող ես կցել AMIO Visa Platinum, Visa Infinite կամ Visa Business Signature քարտդ ու օգտվել օդանավակայանների բիզնեսի սրահների մուտքի առավելություններից։   Հավելվածի միջոցով կարող ես բացահայտել օդանավակայանների բիզնես սրահների հատուկ ընտրանին ամբողջ աշխարհում, ինչպես նաև օգտվել անհատական առավելություններից, որոնք հասանելի են քո AMIO Visa պրեմիում քարտով։   Հավելվածում գրանցվելուց հետո պետք է գտնել օդանավակայանի նախընտրելի սրահը, որին ցանկանում ես հասանելիություն ստանալ և…

Կարդալ ավելին

Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է.ՖԵՄԻՆՆՈ

Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է.ՖԵՄԻՆՆՈ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 150 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։ Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ,…

Կարդալ ավելին

Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում

Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման  թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում

Այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի  «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ: Նիստին մասնակցել են  ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները: Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ…

Կարդալ ավելին

Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ԿԳՄՍ

Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։  «Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի…

Կարդալ ավելին

Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար»

Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար»

Սիրելի’ հայրենակիցներ, մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը: Այս մասին հայտնում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան էջում։ «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը խիստ կարևոր է։ Միասին մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, մեր երկիրն ու ապագան։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հաղորդագրությունում։    

Կարդալ ավելին
1 53 54 55 56 57 567