Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 10, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու մարդու առևանգման՝ 3-ական,գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, խուլիգանության, պաշտոնեական…

Կարդալ ավելին

Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն

Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բայդենը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, ով նախկինում կիսվել է նրա հետ պատերազմում հաղթելու պլանով։ Այս պլանը, նշել է Բայդենը, կքննարկվի այսօր հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը որեւէ կերպ չի գնահատել այս ծրագիրը, սակայն ասել է, որ այս առումով երկու կետ է տեսնում. «Հենց հիմա մենք պետք է ուժեղացնենք…

Կարդալ ավելին

Ուղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 1-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց

Հոկտեմբերի 1-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: Օրակարգում է նաեւ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը, որը վերաբերում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի…

Կարդալ ավելին

Ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն մասնակցել է ԿԳՄՍՆ առցանց հանդիպմանը՝ ոլորտային հարցերի պարզաբանման նպատակով

Ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն մասնակցել է ԿԳՄՍՆ առցանց հանդիպմանը՝ ոլորտային հարցերի պարզաբանման նպատակով

ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ: ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խնդիրներին: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և առկա վիճակի ուսումնասիրությամբ արձանագրվել…

Կարդալ ավելին

Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ

Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած GWCC Interival ZT GmbH և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին  տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գնել Սանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։ Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի…

Կարդալ ավելին

Պապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը

Պապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը: Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր…

Կարդալ ավելին

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը և Սփյուռքի ներդրումը. ինչպե՞ս է Հայաստանում վերջին 40 տարիներին զարգացել ուրոլոգիան

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը և Սփյուռքի ներդրումը. ինչպե՞ս է Հայաստանում վերջին 40 տարիներին զարգացել ուրոլոգիան

Ապացուցողական բժշկություն, երկրորդ կարծիքի ինստիտուտ, շարունակական բժշկական կրթություն, համալսարանական կլինիկաներ… Անցյալ դարի իննսունականներին հայ ուրոլոգները միայն երազում էին ներդնել այս ամենը, մինչդեռ հիմա դրանք դարձել են մեր առողջապահական համակարգի մի մասը։ Այսօր ուրոլոգները Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 24-րդ տարեկան համագումարի շրջանակում ամփոփում են անցած 25 տարիների աշխատանքն ու ձեռքբերումները և քայլեր մշակում նոր նպատակների իրականացման ուղղությամբ՝ սկսած ապահովագրական բժշկության ներդրումից մինչև վերջին բոլոր նորագույն տեխնոլոգիական նորարարությունների ՝ արհեստական ​​բանականության և ռոբոտացված վիրաբուժության կիրառումը: Ասոցիացիայի 24-րդ տարեկան…

Կարդալ ավելին

«Հիմնական կենսաապահովման դասընթաց Խարբերդի մասանագիտակցված մանկատան աշխատակիցների համար».ՀԿ

«Հիմնական կենսաապահովման դասընթաց Խարբերդի մասանագիտակցված մանկատան աշխատակիցների համար».ՀԿ

Ինչպես ասում են  ամենատարբեր իրավիճակներում վնասվածքներ ստանալու ռիսկից ապահովագրված չէ մեզանից ոչ ոք, իսկ կյանք փրկելու համար երբեմն մեկ վայրկյանն էլ չափազանց կարևոր է, հատկապես այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենան ուշանում է: Ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին տիրապետելը պարտադիր է հատկապես նրանց համար, ում աշխատանքը կապված է երեխաների հետ: Հենց այս պատճառով էլ օրերս ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատուն էին այցելել «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության գործընկեր «Medical Response Armenia»-ի մասնագետներ Նայիրի Կարապետյանն ու Լինն…

Կարդալ ավելին

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։ Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։

Կարդալ ավելին
1 57 58 59 60 61 567