Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է…
Կարդալ ավելինՖիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար
Խորհրդարանում այսօր , ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ ի պատասխան այն տեսակետներին ու քննադատություններին, թե այս իրավիճակում…
Կարդալ ավելինԽորհրդարանն ունի վերանորոգված ՃԱՇԱՐԱն
Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15: Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար
Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:
Կարդալ ավելինԱյս պահին շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին տեղեկնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է…
Կարդալ ավելինՌԴ-ի խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա նաեւ նշել է. «Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ…
Կարդալ ավելինԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
ԱԺ-ն շարունակում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները , այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Progressarmenia.com»,- լրատվամիջոցը պարզաբանում ստացավ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Հիշեցնենք՝ որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերին:Մասնավորապես ՝ ժամանակին այդ ամսին ասել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:«Մենք չենք վստահում քննիչ հանձնաժողովի վարած հետաքննությանը և նրա արդյունքներին:Մենք հրաժարվորւմ ենք մասնակցելուց և ջուր լցնել նրանց ջրաղացին»,- նշել էր Վարդևանյանը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հանձնաժողովի նախագահ ՝ Ա….
Կարդալ ավելինՊարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Այսօր Խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՝ Վաղարշակ Հակոբյանը ասել է, որ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում: «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…
Կարդալ ավելին«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան
Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։ Մրցույթն այս տարի անցկացվում էր 20-րդ անգամ, ինչի առթիվ Երեւան էին ժամանել նաեւ նախորդ տարիների մրցույթների հաղթողները։ Նրանք եւս ելույթ ունեցան համերգի ընթացքում։ Այս տարվա մրցույթի հաղորդավարներն էին Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը։ Առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղորդավարական կազմին միացել էր նաեւ արհեստական բանականության սարք՝ ռոբոտ Ռոբինը։…
Կարդալ ավելինՋՈՒՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԴՊՐՈՑՈՒՄ (ֆոտոշարք)
Բոլորս գիտենք թե մեր կյանքում, վերջին շրջանում , որքան կարևոր է դարձել էկոլոգիապես մաքուր հեղուկի օգտագործումը: Մաքուր և քաղցրահամ ջուրը, ըստ ԱՀԿ վերջին զեկույցում՝ դարձել է սահմանափակ (զրկված)շուրջ 180 մլն մարդկանց համար , ովքեր ապրում եմ հակամարտող կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում:Նման դեպքերում շատ կարևոր է ճիշտ և գրագետ քաղցրահամ ջրի օգտագործումը: Մեր հանրապետությունը դեռևս ունի բավականաչափ քաղցրահամ ջրային պաշարներ , սակայն նրա խնայումն ու կիրառումը նույնպես համապատասխան պրոպականդա է պահանջում, հատկապես մեր դպրոցներում, մատաղ…
Կարդալ ավելին